Ապրիլի 18-30-ը Մալթայում կանցկացվեն Հայաստանի մշակութային օրերը

Լուրեր

12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
Բոլորը

Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը (EUFSC)՝ Հայաստանի Մշակույթի նախարարության եւ Մալթայի Մշակույթի, արդարադատության եւ տեղական ինքնակառավարման նախարարության, Arts Council Malta եւ Valletta-2018 Foundation-ի աջակցությամբ, ապրիլի 18-30-ը կանցկացվի Հայաստանի մշակութային օրերը Մալթայում:

Մշակութային միջոցառումները կմեկնարկեն աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 115-ամյակին նվիրված համերգով: Կհնչի Ջութակի եւ նվագախմբի համար կոնցերտը՝ Ղազախստանի Ժողովրդական արտիստուհի, Ղազախստանի արվեստի ազգային համալսարանի ռեկտոր, ջութակահարուհի Այման Մուսախոջաեւայի մասնակցությամբ եւ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ, որը կղեկավարի դիրիժոր, Հայաստանի վաստակավոր արտիստ Սերգեյ Սմբատյանը:

«Այս տարին Մալթայի եւ Հայաստանի համար յուրահատուկ է՝ հոբելյանական. լրանում է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, եւ Մալթայում Հայաստանի մշակութային օրերի անցկացումը եւս մեկ իրադարձություն է, որը կարող է նպաստել դիվանագիտական հարաբերությունների զարգացմանը: Հայաստանի գլխավոր առավելություններից մեկը հնագույն մշակույթն է, եւ այս հանգամանքը պետք է օգտագործել, քանի որ հենց մշակույթն է լավագույն դիվանագիտությունը: Մշակույթն առաջ է անցնում ե՛ւ քաղաքականությունից, ե՛ւ տնտեսությունից, եւ եթե երկու երկրների միջեւ մշակութային կապերը զարգանան, մնացյալ բոլոր հարաբերությունները կզարգանան հավուր պատշաճի»,- նշում է Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի նախագահ Կոնստանտին Իշխանովը:

Մալթայում Հայաստանի մշակութային օրերի շրջանակում տեղի կունենան հայտնի հայ դաշնակահարուհի Նարե Արղամանյանի համերգները՝ մալթացի երաժիշտների հետ միասին: Նրանք կներկայացնեն Տիգրան Մանսուրյանի, Արամ Խաչատրյանի, ինչպես նաեւ հայտնի մալթացի կոմպոզիտորների ստեղծագործությունները: Մշակութային օրերի շրջանակում նախատեսված է նաեւ հայ ռեժիսորների՝ ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ եւ Հայաստանի Ժողովրդական արտիստ Արտավազդ Փելեշյանի, Հայաստանի Ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանի եւ երիտասարդ ռեժիսոր Նարեկ Սաֆարյանի ֆիլմերի դիտում: Միջոցառումների շարքում են նաեւ հայ մեծ կոմպոզիտորներ Կոմիտասին եւ Արամ Խաչատրյանին նվիրված ցուցադրությունները, ինչպես նաեւ «Խաչքարերը» եւ «Քարերի գաղտնիքը» ցուցահանդեսները:

«Մալթայի բնակիչներին շատ է հետաքրքրում Հայաստանը, նրանք սիրում են մշակույթ: Մալթան հնագույն երկիր է, եւ Հայաստանն իր հնագույն պատմությամբ եւ մշակույթով մեծ հետաքրքրություն եւ հարգանք է վայելում մալթացիների մոտ»,- նշում է հիմնադրամի նախագահ Իշխանովը:

Տեղի կունենա նաեւ 1565թ. Մալթայի Մեծ պաշարմանը նվիրված մալթացի կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի «Մեծ պաշարման կերպարները» սիմֆոնիկ ցիկլի պրեմիերան՝ Մալթայի Ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ Հայաստանի Պետական սիմֆոնիկ նվագախմբի համատեղ կատարմամբ: Համերգը տեղի կունենա Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում:

Մալթայի շնորհալի երեխաները եւ Հայաստանի «Արվեստի եւ մշակույթի հիմնադրամի» կրթաթոշակառու երեխաները հանդես կգան համերգային ծրագրով: Ելույթ կունենա նաեւ հայկական «ARAXE» պարային համույթը, որը մեծ վարպետությամբ հայկական ավանդական պարերը համադրում է ժամանակակից խորեոգրաֆիայի տարրերի հետ: PBS հեռարձակման ծառայության աջակցությամբ ելույթ կունենան «Եվրատեսիլ»-ում հանդես եկած լավագույն կատարողները Հայաստանից եւ Մալթայից: Համերգային ծրագիր կներկայացնի նաեւ աշխարհահռչակ Խաչատրյանի անվան Տրիոն (Արմինե Գրիգորյան՝ դաշմանուր, Կարեն Շահգալդյան՝ ջութակ, Կարեն Քոչարյան՝ թավջութակ):

Մալթայում Հայաստանի մշակութային օրերը կեզրափակվեն THE MAGIC CELLO խորագրով համերգով, որը տեղի կունենա Միջերկրածովյան կենտրոնի Republic Hall-ում: Հանդես կգան Հայաստանի վաստակավոր արտիստ, Պ.Ի. Չայկովսկու անվան Միջազգային XIV մրցանակաբաշխության I մրցանակի դափնեկիր Նարեկ Հախնազարյանը՝ Հայաստանի Պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ, որը կղեկավարի Սախալինի Սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Տիգրան Հախնազարյանը:

Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի մամուլի ծառայություն