Վարչապետը հասարակական հիմունքներով նոր խորհրդական ունի
Քաղաքականություն
19.06.2017 | 11:58ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Վռամ Գյուլզադյանը նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական:
Ինչպես տեղեկացրին կառավարությունից, Գյուլզադյանը կպաշտոնավարի հասարակական հիմունքներով:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության ղեկավարն ունի հաստիքային 5 խորհրդական, 4 օգնական, և արդեն 7 հասարակական հիմունքներով խորհրդական։