Ռազմագերիների ազատ արձակում․ 2022 թվականի ԱՄՆ պաշտպանական բյուջում ներառված է ԼՂ հակամարտության վերաբերյալ հաշվետվություն

Լուրեր

24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
24.07.2026 | 22:46
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
24.07.2026 | 22:25
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը
24.07.2026 | 22:09
Ոստիկանները Մարտիրոս բնակավայրի 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
24.07.2026 | 21:53
CHP-ն պառակտվեց․ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը նոր քաղաքական ուժ է ստեղծել՝ իր հետ տանելով նախկին կուսակցության 90 պատգամավորի
24.07.2026 | 21:38
Հուլիսի 27-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.07.2026 | 21:25
TikTok-ն անչափահասների համար վտանգավոր է․ Եվրոպական հանձնաժողովը պահանջներ է ներկայացրել ընկերությանը
24.07.2026 | 21:14
Ադրբեջանի Մեջլիսը «վճռական բողոք» է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի ընդունած հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ օրինագծի կապակցությամբ
24.07.2026 | 21:00
Փաշինյանը սրբել-տանելու է բոլորին՝ կմնա միայն ինքը․ ուզում է 2031-ին ԱԺ մտնեն իր վերահսկած ուժերը․ Հակոբ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 20:53
ՌԴ-ն փակում է նաև հայկական կաթնամթերքի ճանապարհը․ ՍԱՏՄ-ն սպասում է պնդումների ապացույցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 20:39
Թունավորման դեպքերի առնչությամբ ՍԱՏՄ-ն հրապարակել է ստուգվող սննդատեսակների ցանկը
24.07.2026 | 20:26
Բաքվի դատարանում դատախազները հայ գերիների վերաքննիչ բողոքներն «անհիմն» են որակել
24.07.2026 | 20:12
Վրաստանի միակ նավթավերամշակման գործարանը՝ ՌԴ-ի դեմ ԵՄ պատժամիջոցների փաթեթում․ Թբիլիսին արձագանքել է
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է 2022 ֆինանսական տարվա ԱՄՆ պաշտպանական բյուջեն։ Այս մասին տեղեկանում ենք Սպիտակ տան կայքում հրապարակված հաղորդագրությունից։ Պաշտպանական բյուջեն կկազմի 768,2 միլիարդ դոլար, ինչը 5 տոկոսով ավելին է, քան նախորդ ֆինանսական տարում, և 25 միլիարդ դոլարով ավելի, քան Բայդենի առաջարկն էր։

ԱՄՆ Կոնգրեսի պաշտոնական կայքում հրապարակված բյուջեի ծրագրի 1302 կետը վերաբերում է Հայաստան-Ադրբեջան հակամարտությանը։

Դրա առաջին կետով նշվում է, որ փաստաթղթի ուժի մեջ մտնելուց հետո ոչ ուշ, քան 180 օրվա ընթացքում Պաշտպանության Քարտուղարությունը, խորհրդակցելով այլ դաշնային գերատեսչությունների և համապատասխան գործակալությունների հետ, պետք է Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովներին հաշվետվություն ներկայացնի Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020 թվականի պատերազմի մասին։

Նշվում է, որ հաշվետվությունում պետք է ներկայացվի 2020 թվականի հակամարտությունում Միացյալ Նահանգների սպառազինության համակարգերի կամ վերահսկողական տեխնոլոգիաների կիրառման գնահատականը, ներառյալ՝ դրանց ծագման ցուցակը, եթե հայտնի է:

Պետք է լինեն հակամարտությանը օտարերկրյա դերակատարների ներգրավվածության վերաբերյալ տվյալներ, որոնք  ներառում են ռազմական գործողությունների նկարագրությունը, ազդեցության գործողությունները, օտարերկրյա ռազմական տեխնիկայի վաճառքը և օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներգրավվածությունը հակամարտությունից առաջ, դրա ընթացքում և հետո, ինչպես նաև հակամարտության կողմերի կողմից հակամարտության ընթացքում օտարերկրյա զինյալներ վարձելու ջանքերի կամ մասնավոր ռազմական կազմակերպություններին ներգրավելու վերաբերյալ:

Պետք է ներկայացվի նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի ցանկացած խախտում, այդ թվում՝ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց գերեվարումը։

Նշվում է, որ հակամարտության կողմերը պետք է կատարեն 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի ու միջազգային օրենքով իրենց պարտավորությունները, այդ թվում՝ բոլոր ռազմագերիների ու ձերբակալված քաղաքացիական անձանց ազատ արձակումը։

Հակամարտության կողմերը պետք է ձեռնպահ մնան ուժի կիրառումից ու դրա կիրառման սպառնալիքից՝ վիճելի հարցերի շուրջ դիվանագիտական լուծումներ գտնելու համար։

Նշվում է, որ Միացյալ Նահանգները կհամագործակցի հակամարտության կողմերի հետ՝ նաև կրկնապատկելով ջանքերը Մինսկի խմբի շրջանակում՝ կողմերի համար հստակեցնելով այդ պարտավորություններին հավատարիմ մնալու և դիվանագիտական առաջընթացը զարգացնելու կարևորությունը։

Տաթև Ֆռանգյան