Ինչո՞ւ է Կառավարությունը «ջրի գնով» մասնավորեցնում պետական ունեցվածքը

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի կառավարության նիստերում բավականին հաճախ հայտնվում են պետական գույքի մասնավորեցման որոշման նախագծեր: Ամեն անգամ թվում է, թե վաճառքի ենթակա բան պետք է մնացած չլինի, բայց հնարամիտ կառավարությունը գտնում է:

Ապրիլի 12-ի նիստում ընդունեց երկու նման որոշում:

Գործադիրը պետգույքը մասնավորեցրեց գնահատված գնից կրկնակի էժան

Գործադիրը պետական գույքի կառավարման վարչությանը թույլատրեց Երևան քաղաքի Աճառյան փողոց 1, փակուղի 15/1 հասցեում գտնվող 2968 քառ. մետր մակերեսով մասնաշենքը, 31.5 քառ. մետր մակերեսով պարիսպը, ինչպես նաև դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.52255 հեկտար մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել քաղաքացի Արմեն Ալեքսանյանին:

2018 թվականի մարտի 16-ի դրությամբ 245 863 838 ՀՀ դրամ արժեքով գույքը վաճառվում է կրկնակիից ավելի էժան՝ 116 640 162 ՀՀ դրամով: Քաղաքացին դիմել է կառավարությանը՝ խնդրելով չշահագործվող և քայքայվող գույքը վաճառել իրեն, որպեսզի 480 մլն դրամով հանրակացարան սարքի: Կառավարությունը համաձայնել է և ասել իր գնահատած արժեքը: Գնորդը, սակայն, համաձայն չի եղել ներկայացված արժեքին և, ի վերջո, գնել հենց այնքանով, որքանով ինքն է ցանկանում:

Հանուն փողի՝ կառավարությունը հրաժարվեց իր ավտոտնտեսությունից 

Կառավարությունը վաճառեց իր ավտոտնտեսությունը: Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 11 հասցեում գտնվող 9562.8 քառ. մետր մակերեսով շենք շինությունները և դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 1.251 հեկտար մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարվեց «Արմենիա Վայն» գործարան ՍՊԸ-ին: 958 262 900 դրամ արժեքով գույքը վաճառվեց ընդամենը 600 մլն դրամով: Գործարանի ղեկավարությունը դիմել է կառավարություն՝ նշելով, որ 11000 քառ. մետր մակերեսով գրասենյակային տարածք է կառուցում, ունենալու է 1200 աշխատակից և 250-300 մեքենայի կայանտեղիի կարիք:

Կառավարության ավտոտնտեսության տարածքը խիստ հարմար է: Կառավարությունն էլ վաճառել է՝ կարևորը գործարանը հարմար տարածք ունենա, թեկուզ պետական գույքը վաճառվի գնահատվածից շատ ավելի էժան գնով: Իսկ թե ինչ է կառավարությունը նախատեսում պետությանը ենթակա մնացած գույքի հետ, պարզ կդառնա կառավարության հաջորդ նիստին, որը նախատեսված է ապրիլի 19-ին և գուցե այն անցկացնի արդեն նոր վարչապետ Սերժ Սարգսյանը:

 

Սևակ Հակոբյան