Ճանապարհները պետք է լինեն այն երկրների սուվերենության ներքո, որոնց տարածքում գործում են․ վարչապետ․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

25.04.2024 | 23:42
Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը
25.04.2024 | 23:35
Սուրեն Պետրոսյանը հարցաքննվել է. նա այս պահին ՁՊՎ-ում է
25.04.2024 | 23:30
Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստ է Ռաֆահում գործողության. սպասում է կառավարության հավանությանը
25.04.2024 | 23:21
«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ
25.04.2024 | 23:15
Հունգարիայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Բաքվի հետ Արցախում վերակառուցման աշխատանքներին մասնակցելու ծրագիր են մշակում
25.04.2024 | 23:11
Օկամպոն Բունդեսթագում հանդես է եկել «ԼՂ-ից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
25.04.2024 | 23:06
Պապոյանն ու Կոպիրկինը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից ՌԴ տանող ճանապարհով բեռնափոխադրումների կազմակերպմանը վերաբերող հարցեր
25.04.2024 | 23:00
Իմ ներկայությունը ՀՀ-ում մի ձև է՝ վերահաստատելու այն հնագույն պատմությունը, որ գոյություն ունի Ֆրանսիայում. Ժան-Լյուկ Մելանշոն
25.04.2024 | 22:58
Ոստիկանը մե՞րն է․ հաճախակի բռնությունների մասին արդեն միջազգային կառույցներն են ահազանգում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 22:48
Թուրք պատգամավորը հայտարարել է, թե ԱՄՆ-ը, Ֆրանսիան ու ԵՄ-ն Բաքվի և Անկարայի նկատմամբ երկակի ստանդարտներ են կիրառում
25.04.2024 | 22:46
Հրդեհ Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում
25.04.2024 | 22:38
Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությանը վերաբերող հարցեր
25.04.2024 | 22:28
Չիտայից 10-րդ դասարանցին 3,5 տարվա ազատազրկման է դատապարտվել «Մահ ռեժիմին» գրաֆիտիի համար
25.04.2024 | 22:13
Հայաստանը կարևորում է հայ-սիրիական բազմոլորտ համագործակցության խորացումը. ՀՀ նախագահ
25.04.2024 | 22:00
Եթե ՌԴ-ն ուզում է աջակցել, պիտի՛ ողջունի ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը․ մի կտոր արվել է, պիտի՛ լսեինք ողջույնի խոսքեր․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առցանց ասուլիսում անդրադարձել է նաև հաղորդակցության ուղիների վերաբացմանը։

«Ճանապարհների հարցը կուզեի բաժանենք մի քանի մասի։ Առաջինը իրավական կարգավորումների խնդիրն է։ Եթե մենք իրավական կարգավորումների խնդրով գալիս ենք համաձայնության, մնացած հարցերը դառնում են տեխնիկական։

Եռակողմ հայտարարության մեջ արձանագրված է, որ պետք է ճանապարհ լինի Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի հետ կապող, բայց ուզում եմ, որ դիտանկյունը փոխենք, որովհետև սա տեղի է ունենում տարածաշրջանային կոմունիկացիաների բացման տրամաբանության մեջ։

Մեր ընկալմամբ՝ սա ոչ միայն ուղղակի ճանապարհ է Ադրբեջանի արևմտյան հատվածները Նախիջևանի հետ կապող, այլև սա նոր, միջազգային տարանցիկ ճանապարհ  է, որի բացմամբ հետաքրքրված է նաև Հայաստանը։

Հետևաբար, երբ համաձայնության գանք Ադրբեջանի հետ իմ նշած հարցերի շուրջ, մենք պետք է նաև մեր դիտակետն այն տրամաբանությամբ վերանայենք, որ պիտի ունենանք մեր տեսանկյունից մի ճանապարհ, որը հնարավորինս գրավիչ կլինի միջազգային տարանցիկ բեռնափոխադրումների համար, որովհետև դա Հայաստանին կբերի կոնկրետ օգուտներ։

Այս համատեքստում է, որ մենք չենք բացառել ու չենք բացառում նոր ճանապարհի կառուցումը, որը, մեր տեսանկյունից, կլինի միջազգային հաղորդակցության կարևոր ուղի: Մեր նպատակադրումն է՝ մեր ունեցած «Հյուսիս-հարավ» նախագիծն իր բովանդակության և էության մեջ ընդլայնել և այն դարձնել ոչ միայն Հյուսիս-Հարավ, այլև Արևելք-Արևմուտք, այսինքն՝ մոտավորապես խաչաձև ճանապարհ, որն էականորեն կմեծացնի այդ ճանապարհի նշանակությունը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Պատասխանելով քաղաքացիների անվտանգության երաշխիքների մասին հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Այդ երաշխիքները փոխադարձաբար մենք պետք է կոնկրետացնենք, անվտանգությունը պետք է ապահովվի, ուղեկցումները հնարավոր տարբերակներից մեկն է»։