Իշխող ուժն անապատ դարձրեց ընդդիմադիր դաշտը՝ իրենից վատերին թողնելով․ պետություն չենք ունենա, եթե դա չփոխվի․ Գարեգին Միսկարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 14:35
ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել երեք «իրանցի գործակալների»՝ բրիտանական RAF Fairford ավիաբազայում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու գործով
11.11.2026 | 14:27
ՖԻՖԱ-ի նախագահին կարող են հարցաքննության կանչել ԱՄՆ-ի Կոնգրես Դոնալդ Թրամփի հետ կապի համար
11.11.2026 | 14:18
Գանգատ է ունեցել, ինչո՞ւ հենց այդ պահին շտապօգնություն չեն կանչել․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցը քաղաքական և հանրային գործիչ Գարեգին Միսկարյանն է

-Պարո՛ն Միսկարյան, ամփոփենք ոչ միայն 2021 թվականը՝ որպես առանձին տարի, այլև Հայաստանի ժողովրդավարացման տեսանկյունից։ Նիկոլ Փաշինյանը մասնակցեց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հրավիրած «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին։ Ո՞րն է Ձեր գնահատականը՝ ՏԻՄ ընտրությունների, Երևանի քաղաքապետի պաշտոնանկության և, ընդհանրապես, քաղաքական իրավունքների իրացման առումով։ Ի՞նչ է անում Կառավարությունը Հայաստանի ժողովրդավարացման ուղղությամբ։

-Նախ՝ ֆիքսենք, որ Հայաստանը ժողովրդավարական պետություն չէ։ Հայաստանը ժողովրդավարացման ճանապարհը բռնած պետություն է, որը 30 տարի չի կարողացել իրեն դրսևորել այնպես, որպեսզի ամրապնդվի այդ ժողովրդավարությունը, և մենք ունենանք ամուր ժողովրդավարական ինստիտուտներով կայացած պետություն։ 2018 թվականի փոփոխությունները, ժողովրդի ընդվզումը, ըստ էության, այդ արժեքների համար էր։ Մարդիկ դուրս եկան փողոց՝ արտահայտելու իրենց դժգոհությունը գործող արժեքներից, օլիգարխիկ համակարգից, որը հենված է փողի վրա և նոր արժեքներ բերելու։ Ցավոք, վերջին երեք տարում չկարողացանք ձևակերպել՝ ինչ արժեքների հիման վրա ինչ պետություն ենք ուզում ունենալ։ Դրա առաջամարտիկները, որը կառավարող ուժն է, բացի Ջո Բայդենի հրավիրած ժողովրդավարական պետությունների գագաթնաժողովին մասնակցելուց, չեն արել այլ քայլ, որը մեզ թույլ կտար մտածել, որ ՀՀ-ն գնում է դեպի ժողովրդավարություն։

-Արդյո՞ք ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի որոշ պարտությունները նախանշաններ են, որ նրանք իրո՛ք պատրաստ են հնազանդվել ժողովրդի կամքին, և եթե օրը գա, կընդունեն իրենց քաղաքական պարտությունը։ 

-Ցավոք՝ ոչ։ Ես չէի ուզենա, որ մենք այսօր միայն ՔՊ-ի մասին խոսենք, որովհետև եթե չկա ժողովրդավարական պետություն, դա ինքնստինքյան չի ենթադրվում։ Հիմքեր կան պնդելու, որ չկա, և այդ հիմքերից մեկն էլ ժողովրդավարական կուսակցությունների բացակայությունն է։ Ունենալով ոչ ժողովրդավարական կառավարող ուժ, ինչպիսին ՔՊ-ն է, ստանալ ժողովրդավարական պետություն, հնարավոր չէ։ Նույնիսկ եթե ՔՊ-ն լինի աշխարհի ամենաժողովրդավարական կուսակցությունը, քաղաքական դաշտում ունենալով այդ մեկ ժողովրդավարական կուսակցությունը, դարձյալ հնարավոր չէ ունենալ ժողովրդավարական պետություն։

-Իսկ այսօր հայաստանյան իրականության մեջ ապահովվա՞ծ է կառավարող ուժի փոփոխելիության սկզբունքը։ Դա ժողովրդավարության կարևորագույն ցուցիչ է։

-Իշխանության փոփոխելիությունը պարտադիր պայման է, բայց դա արդյունք է, որը գրանցվում է ինչ-որ աշխատանքների հետևանքով։ Եթե մենք կանխատեսելու լինենք, ապա այն գործողությունները, որ այսօր կատարվում են նույն ՏԻՄ-երի շրջանակում․․․ Դուք ասում եք՝ որոշ տեղերում պարտվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Այո՛, պարտվել է, բայց նաև որոշ տեղերում փորձում է տարբեր պրոցեսներով՝ իրավական և ոչ իրավական, ոչ համաչափ միջոցներով իր ազդեցությունը հաստատել այդ համայնքներում։ Եվ դա ցույց է տալիս այն, որ ՔՊ-ն, որպես կառավարող ուժ, պատրաստ չէ զիջել իշխանությունը։ Մյուս կողմից էլ՝ այդ իշխանություն զիջելը դարձել է շատ ակնհայտ, այսինքն՝ դրա անհրաժեշտությունը գոյանալու է իրենց վարկանիշի ընկնելու հետ, և նույն ՏԻՄ-երում նրանց ազդեցությունն ուժեղացնելը նպատակ ունի հաջորդ ընտրություններում վարչական ռեսուրսներ օգտագործել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան