Քաղաքացիներն ի՞նչ պարտավորություն են ունենալու ՍԴ որոշումից հետո. Վարդևանյանը պարզաբանում է. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

«Օրենքի դրույթն այնպես չէր, որ հակասահմանադրական էր, մենք փորձում էինք կանխել հակասահմանադրական մեկնաբանությունները»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն՝ անդրադառնալով ՍԴ-ի՝ ՊՇՌ թեստավորումը քաղաքացիների հաշվին իրականացնելու Ավանեսյանի հրամանն անվավեր ճանաչելու որոշմանը։

Նրա խոսքով՝ ՍԴ որոշմամբ հնարավոր ռիսկերը փարատվեցին։

«Առողջապահության նախարարի հայտնի հրամանի ամենամեծ խնդիրը նրանում էր, որ ՀՀ բոլոր աշխատողների վրա դրվում էր պարտականություն՝ իրենց սակավ միջոցների հաշվին կատարել ՊՇՌ հետազոտումների ծախսերը։ Այդ մասով ճանաչվեց սահմանադրությանը հակասող և անվավեր։ Սա մեր դիմումի անկյունաքարերից մեկն էր։ Շատ կարևորում եմ, որ հենց այդ մասով ՍԴ-ն իրականացրեց լիարժեք արդարադատություն»,- նշեց Վարդևանյանը:

Նրա խոսքով՝ աշխատողներն իրենց միջոցներով ՊՇՌ հետազոտություններ չեն կատարելու, քանի որ այն հակասահմանադրական է. «Աշխատողներին գործատուն այլևս չի կարող ասել, որ կգնաս քո գրպանից գումարն կմուծես ՊՇՌ հետազոտությունների համար»։

«Բայց եկեք մի բան ընդգծենք, որ կորոնավիրուսային հիվանդության դեմ լավագույն միջոցը պատվաստումներն են»,- ասաց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում: