Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում․ ռիսկեր և հնարավորություններ․ ԲԱՆԱՎԵՃ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
28.10.2026 | 09:44
Կարեն Խաչանովը պարտվել է Կառլոս Ալկարասին
28.10.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Բոլորը

Factor TV-ի «Ուշադրության կենտրոնում» հաղորդաշարի թեման այս շաբաթ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունՆ է, այդ գործընթացի համար նշանակված երկու կողմերի բանագնացների կշիռը։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի խոսքով՝ թուրքական դիվանագիտության ուղղություններից մեկը եղել է, կա և մնալու է հայկական պետականությանը «տարբեր ձևերով խփելը»։ Անդրադառնալով թուրքական կողմի՝ իր դիվանագիտության «ծանր հրետանիներից», ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սեդար Քըլըչին որպես հատուկ բանագնաց նշանակելուն՝ նա նկատեց, որ ով էլ նշանակվեր այդ պաշտոնում, պահելու էր թուրքական դիվանագիտության իր նշած ուղղությունը։

Խոսելով արդեն հայկական կողմի՝ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին նույն պաշտոնում նշանակմանը՝ իշխանական պատգամավորը նշեց, որ չի կարծում, թե պաշտոնյայի երիտասարդ տարիքը ճգնաժամի է բերելու։

«Ռուբեն Ռուբինյանը կարճ ժամանակամիջոցում կարողացել է արդեն ցույց տալ, թե ինչ կարող է անել։ Եվ ես համոզված եմ, որ երբ մարդն իր հայրենիքի շահերով է շարժվում, որևէ բան չի նշանակում»,- ասաց նա՝ նշելով, որ  դատելով Ռուբեն Ռուբինյանի ելույթներից՝ ինքը չի կարծում, որ փորձի պակասն ազդում է նրա գործողությունների վրա։

Քննարկման մյուս մասնակից՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Թուրքիան իր կողմից հատուկ բանագնաց է նշանակում փորձառու դիվանագետի, որը հիմա որևէ պաշտոն չունի, և որն ամբողջությամբ զբաղվելու է բանակցային գործընթացով։

«Հայաստանը որպես իր բանագնաց նշանակում է խորհրդարանի նախագահի տեղակալին։ Նրա աշխատանքն ինքին ծանրաբեռված է, և այդ ծանրաբեռնվածության մեջ թե Ռուբեն Ռուբինյանը որքան ժամանակ է հատկացնելու բանակցային գործընթացին, արդեն ինքնին խնդիր է»,- ասաց նա։

Գեղամ Մանուկյանը նաև նշեց, որ այստեղ կարևորագույն հարցը կարգավորման գործընթացը սկսելն է։ Նա պնդեց, որ Թուրքիան շարունակում է խոսել նախապայմաններով, և այսօր նկատելի է, որ դրանք Հայաստանի կողմից անխոս կատարված են։

Հակոբ Ասլանյանի պնդմամբ էլ՝ հստակ է հայկական կողմի մոտեցումը, որ նախապայմաններով բանակցությունների չեն գնալու։

«Հենց հարցերի մեջ մտավ նախապայման, այլևս առաջընթաց լինել չի կարող»,- ասաց նա։

Նա նշեց, որ դեռևս 2009 թվականին է ասել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթաց չի լինելու։

«Հիմա էլ ոչինչ չի ստորագրվելու Թուրքիայի հետ»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ միջազգային հանրությունն է դա պահանջում, բայց եթե որևէ մի կետ հայոց շահին դեմ լինի, այս իշխանությունները դրան ընդառաջ չեն գնալու։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հռիփսիմե Հովհաննիսյան