Թուրքիան և Կատարը համաձայնության են եկել Աֆղանստանում Քաբուլի օդանավակայանի կառավարման վերաբերյալ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Թուրքիայից և Կատարից ընկերությունները պայմանավորվել են համատեղ կառավարել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի միջազգային օդանավակայանը։ Այս մասին «Անադոլու» գործակալությանը հայտնել է Թուրքիայի դիվանագիտական շրջանակների աղբյուրը։

Այդ տվյալների համաձայն՝ Անկարան և Դոհան վերջին շրջանում քննարկել են օդանավակայանի շահագործման հարցը։ Բանակցությունների արդյունքում որոշվել են երկու երկրների ընկերությունները, որոնց հանձնարարվել է հարցը վերլուծել և փոխգործակցության հուշագիր ստորագրել։ Փաստաթղթի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 7-ին՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի՝ Դոհա կատարած այցի ժամանակ։

Ըստ լրատվամիջոցի աղբյուրի՝ պայմանավորվածության համաձայն՝ թուրքական աշխատանքային խումբն այցելել է Դոհա՝ Քաբուլի օդանավակայանի կառավարման գործողությունները համակարգելու համար։

Դոհայում կայացած բանակցություններից հետո թուրք-կատարական պատվիրակությունը հինգշաբթի մեկնել է Քաբուլ՝ Աֆղանստանի ժամանակավոր կառավարության հետ քննարկելու օդանավակայանի շահագործման հարցը։ Պատվիրակությունը կուսումնասիրի աֆղանական կողմի դիրքորոշումն այս հարցում, որից հետո կվերլուծի հավաքված բոլոր տվյալները։

Թուրքիայի և Կատարի իշխանություններն այս հարցով պաշտոնական հայտարարություններ չեն արել։

Էմմա Չոբանյան