Բաքուն կրկին հաստատել է՝ ամեն կերպ խոչընդոտելու է Հայաստանի և տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակմանը

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Բաքուն արձագանքել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հայտարարությանը, որ չսպասելով Մեղրիի և Միջնավան-Հորադիզ հատվածներում նոր երկաթուղու կառուցմանը՝ պետք է Նախիջևանով դեպի Իրան հաղորդակցություն բացվի։

Մասնավորապես, նախօրեին Երևանում անցկացված հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո Մհեր Գրիգորյանը լրագրողներին ասել էր, թե ինչ հարցեր են քննարկվում տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակման թեմայով։ Նա նշել էր, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքային խումբը քննարկում է Երասխ-Հորադիզ երկաթուղու փուլային բացման տարբերակը:

Քննարկման դրված տարբերակներից մեկն այն է, որ չսպասելով Մեղրիի և Միջնավան-Հորադիզ հատվածներում նոր երկաթուղու կառուցմանը՝ բացվի Նախիջևանով դեպի Իրան հաղորդակցությունը։ Այդպիսով, Հայաստանը հնարավորություն կունենա երկաթուղային կապ հաստատել Իրանի հետ։

Ադրբեջանական իշխանությունների խոսափող haqqin.az-ն իր դիվանագիտական աղբյուրներին հղում կատարելով գրում է, որ հաղորդակցության ուղիների ապաշրջափակման բանակցային գործընթացում Ադրբեջանի դիրքորոշումն այն է, որ մինչև Աղբենդ-Մեղրի-Նախիջևան նոր երկաթուղու շահագործումը՝ խոսք լինել չի կարող Իրանի հետ Հայաստանի հաղորդակցության վերականգնման մասին Նախիջևանով, ինչպես նաև այլ ուղղություններով։

Այս հայտարարությունը ևս մեկ անգամ հաստատում է, որ Ադրբեջանը շարունակում է խախտել 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների՝ տարածաշրջանային հաղորդակցության բոլոր ուղիների ապաշրջափակման մասով դրույթը և ցանկանում է ամեն կերպ Հայաստանին պահել ապաշրջափակման մեջ՝ դրա համար տարաբնույթ խոչընդոտներ ստեղծելով։

Բացի այդ, ադրբեջանական կողմի նման արձագանքը հաստատում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավելի վաղ արված հայտարարությունները, որ Բաքուն խոչընդոտում է Հայաստանին դեպի Իրան և ՌԴ ճանապարհ տրամադրելուն։

Էմմա Չոբանյան