ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի վերելակի շահագործումը դադարեցնելու կարգադրագիր է տվել

Լուրեր

11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
Բոլորը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն արտակարգ իրավիճակների նախարարությունից ստացված գրության հիման վրա որպես տեխնիկական անվտանգության ապահովման բնագավառում վերահսկողություն իրականացնող մարմին «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի կողմից շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործման արգելքի կարգադրագիր է տվել․ տեղեկացնում են ՔՏՀԱՏՄ-ից։

Խնդիրն այն է, որ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը ամենամյա տեխնիկական անվտանգության փորձաքննության արդյունքում բացասական եզրակացություն է տվել տուն-ինտերնատի վերելակին։ Չնայած ստացած բացասական եզրակացությանը, վերելակը շարունակվել է շահագործվել։

«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ արտադրական օբյեկտի շահագործումն արգելվում է, եթե այն կամ դրանում օգտագործվող տեխնիկական միջոցները, տեխնոլոգիական սարքավորումները, շենքերն ու շինությունները չեն համապատասխանում տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջներին, արտադրական վտանգավոր օբյեկտը սահմանված կարգով չի անցել տեխնիկական անվտանգության փորձաքննություն կամ չի գրանցվել ռեեստրում։ Ուստի՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը, իր իրավասության շրջանակում իրականացրել է կառավարության որոշմամբ իրեն վերապահված արտադրական տեղամասերի, առանձին ագրեկատների աշխատանքների շահագործման ամբողջովին կամ մասնակի դադարեցումը` հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այն խախտումների դեպքում, որոնք անմիջականորեն և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և (կամ) մարդկանց անվտանգության համար: Այսինքն՝ տվյալ դեպքում Տեսչական մարմինը հաշվի առնեով տուն-ինտերնատի վերելակի՝ շահագործման ոչ ենթակա լինելու հանգամանքը և ղեկավարվելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածով՝ կարգադրել է անհապաղ դադարեցնել օրենքով արտադրական վտանգավոր օբյեկտ համարվող վերելակի շահագործումը և կարգադրագրի կատարման ժամկետ է սահմանել կարգադրագիրը ստանալու պահը։