Լավրովը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին մեղադրել է ոչ ադեկվատ հայտարարություններ անելու համար

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր RT-ին տված հարցազրույցում անդրադարձել է ԱՄՆ-ին փոխանցված անվտանգության երաշխիքների թեմային։ Նա ասել է, որ ռուսական կողմը ներկայացրել է հնարավոր պայմանավորվածությունների իր տեսլականը։

«Փաստաթղթերից մեկը վերաբերվում է ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերություններին․ այն կոչվում է Անվտանգության պայմանագիր ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև։ Երկրորդ փաստաթուղթը համաձայնագրի նախագիծ է՝ ՆԱՏՕ-ի և ՌԴ-ի հարաբերությունների շրջանակում անվտանգության խնդիրների լուծման մասին»,- ասել է Լավրովը։

Նա, միաժամանակ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Յենս Ստոլտենբերգին մեղադրել է ոչ ադեկվատ հայտարարություններ անելու համար։

«Չնայած պարոն Ստոլտենբերգը մշտապես տարբեր ոչ ադեկվատ հայտարարություններ է անում, նա շուտով պատրաստվում է գնալ՝ նրա պաշտոնավարման ժամկետն ավարտվում է։ ՆԱՏՕ-ի հիմքում կան մի շարք սկզբունքներ՝ կնքված ու համայաձայնեցված բարձր մակարդակով։ Երբ Ստոլտենբելգը մեծամտաբար հայտարարում է, որ ոչ ոք իրավունք չունի խախտել Վաշինգտոնյան պայմանագրի հիմքերը, որը բաց է կազմակերպությանն անդամակցել ցանկացող բոլորի համար․․․ Մենք այդ պայմանագրի անդամ չենք, սակայն մենք ավելի լայն Եվրատլանտյան պայմանագրի անդամ ենք, որում կա անվտանգության չբաժանման սկզբունքը։ Եթե պարոն Ստոլտենբերգը գտնում է, որ ՆԱՏՕ-ի անդամները կարող են դրա վրա թքել, ապա ժամանակն է, որ գնա այլ աշխատանքի»,- ասել է Լավրովը՝ հավելելով, որ Ստոլտենբերգը լավ չի կատարում իր պարտականությունները։

Նա նշել է, որ ԱՄՆ-ի հետ գործնական հարաբերություններ են այդ առումով։ Լավրովը հայտնել է նաև, որ հաջորդ տարվա սկզբին ամերիկյան կողմի հետ բանակցություններ են սպասվում։

 

Էմմա Չոբանյան