Գրիգոր Երիցյանը և Գայանե Վարդանյանը ավագանու մանդատները վայր դնելու դիմում են ներկայացրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
22.12.2021 | 11:35Երևանի քաղաքապետարանում ընթանում է Երևանի ավագանու հատուկ նիստը, որի ընթացքում կորոշվի գործող քաղաքապետ Հայկ Մարությանին պաշտոնանկ անելու ու նրա փոխարեն քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանին ընտրելու հարցը:
Նիստը վարում է Հայկ Մարությանը։ Օրակարգը ներկայացնելուց հետո Մարությանը հայտարարեց, որ «Իմ քայլը» խմբակցության անդամներ Գրիգոր Երիցյանն ու Գայանե Վարդանյանը դիմումներ են ներկայացրել ավագանու մանդատից հրաժարվելու մասին։
Մանրամասները՝ տեսանյութում: