Սերժ Սարգսյանն ապահովեց իր անձնական իշխանավարման շարունակականությունը. «Ժողովուրդ»

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

ՀՀԿ ԳՄ երեկվա նիստում որոշվել է ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Այս որոշումն, իհարկե, միանգամայն սպասելի էր, պարզապես երեկ այն հաստատվեց պաշտոնապես: Դեռ 2014 թվականից Սերժ Սարգսյանը հետեւողականորեն աշխատել է, որպեսզի նախագահի պաշտոնում լիազորությունների ավարտից հետո ապահովի իր անձնական իշխանավարման շարունակականությունը: Հենց այդ նպատակով էլ նա նախաձեռնեց սահմանադրական փոփոխությունների գործընթացը. սկզբում քաղաքական բռնությունների, իսկ 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի օրը համատարած ընտրակեղծիքների արդյունքում պարտադրվեց երկրի մայր օրենքը, համաձայն որի` պետության փաստացի ղեկավարն այսուհետ լինելու է վարչապետը:

Հիմա Սերժ Սարգսյանը շարունակելու է երկիրը ղեկավարել երրորդ ժամկետում, բայց այս անգամ արդեն անժամկետ. Սահմանադրությունը վարչապետի պաշտոնում նույն անձին առաջադրելու ժամկետային սահմանափակում չի նախատեսում: Եւ հիմա այս ամենի արդյունքում, ինչպես իր զեկույցում երեկ նկատել է միջազգային իրավապաշտպան «Ֆրիդոմ հաուս» կազմակերպությունը. «Հայաստանը կիսակոնսոլիդացված ավտորիտար պետություն է»: Միայն թե, արձանագրենք. ժողովրդավարական արժեքներ դավանող Եվրոպան աչք է փակում Հայաստանում արմատացող ավտորիտարիզմի հանդեպ` փորձելով չնկատելու տալ իշխանությունների արածը: Թե ինչո՞ւ են եվրոպացիներն աչք փակում Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրության վրա` հանդուրժելով այս ամենը, պարզ չէ:

Հ.Գ. Ի դեպ, մինչ ՀՀԿ-ականները կհայտարարեին պետության «առաջին դեմքի» պաշտոնում Սերժ Սարգսյանին առաջադրելու մասին, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ երեկ Ադրբեջանում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքում ավելի քան 86 տոկոս քվեով ընտրվել է Իլհամ Ալիեւը:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: