Արմեն Գևորգյանը չի օգտվում պատգամավորական անձեռնմխելիությունից, կոնտեքսից մի՛ կտրեք․ դատախազն առարկեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
21.12.2021 | 14:09Մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը:
Դատախազ Պետրոս Պետրոսյանը առարկեց ներկայացված միջնորդության դեմ՝ հունվարի 24-28-ը Արմեն Գևորգյանի՝ ՀՀ-ից մեկնելու հարցին անդրադառնալու մասին:
«ՍԴ որոշման մեջ խոսվում է պատգամավորի անձեռնմխելիության մասին: Դա ի՞նչ կապ ունի Արմեն Գևորգյանի հետ, նա պատգամավորական անձեռնմխելիությունից չի օգտվում, քանի որ սահմանադրական կարգավորումները վերաբերում են քրեական հետապնդում հարուցելու կապակցությամբ անձեռնմխելիությանը: ՍԴ-ն արձանագրել է, որ այս կապակցությամբ քննարկելու որևէ հարց չկա: Կոնտեքստից կտրել ՍԴ դիրքրոշումները և դա ներկայացնել որպես ԱԺ պատգամավորի գործունեության հնարավորությունները ցանկացած գնով անսահմանափակ դարձնելու միջոց, ճիշտ չէ»,- նշեց դատախազը:
Մանրամասները՝ տեսանյութում: