Լիտվան կոչ է արել ՆԱՏՕ-ին` ուժեղացնել իր ռազմական ներուժը ՌԴ-ի սահմանների մոտ

Լուրեր

11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լիտվան Ուկրաինայի շուրջ հակամարտության ֆոնին ՆԱՏՕ-ին կոչ է արել զորքեր տեղակայել Ռուսաստանի հետ սահմանի մոտ։ Այս մասին հայտնում է DW-ի ռուսական ծառայությունը։

«ՆԱՏՕ-ն պետք է պատասխան տա՝ ոչ միայն իր զորքերը կենտրոնացնելով արևելյան ճակատում, այլև ուժեղացնելով իր ռազմական ներուժը։ Ռազմական ներուժի ուժեղացումը լավ է, բայց մենք պետք է ունենանք ալգորիթմ, թե ինչ պետք է անենք սցենար A-ի, սցենար B-ի, սցենար C-ի դեպքում»,- ասել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան Ուկրաինայի և Լեհաստանի նախագահներ Վլադիմիր Զելենսկիի և Անջեյ Դուդայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

Նաուսեդայի խոսքով՝ ՆԱՏՕ-ն պետք է գործողությունների ալգորիթմ ունենա ցանկացած սցենարի համար, որը կարող է սպառնալ Արևելյան Եվրոպայի անվտանգությանը։ Լիտվայի նախագահը նաև նշել է, որ Ռուսաստանի և Բելառուսի ռազմական ինտեգրումն արդեն երկար ժամանակ շարունակվող անվիճելի փաստ է։

«ՆԱՏՕ-ն առաջին հերթին պետք է արձագանքի դրան, քանի որ դա փոխում է անվտանգային իրավիճակը մերձբալթյան երկրների համար»,- ասել է նա։

Նաուսեդան պարզաբանել է, որ Ուկրաինայի և Բալթյան երկրների անվտանգությունը փոխկապակցված է։

«Որպեսզի մենք առանձին-առանձին չքննարկենք ուկրաինական, լեհական կամ լիտվական իրավիճակը, դա պետք է լինի տարածաշրջանային անվտանգության քննարկում: Եվ պետք է  լայն արձագանք ունենա՝ տարածաշրջանային մակարդակով»,- ամփոփել է Լիտվայի նախագահը:

Տաթև Ֆռանգյան