Էրդողանը հայտարարել է, որ գործարարները, որոնք կոչ են անում փոխել իր նոր տնտեսական քաղաքականությունը, ուզում են տապալել իր իշխանությունը

Լուրեր

12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
12.09.2026 | 11:35
15-ամյան Անի Գևորգյանը սեպտեմբերի 11-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել․ ՆԳՆ
12.09.2026 | 11:22
Երևանի և Մասիսի մի շարք հատվածներում ջրամատակարարումը կդադարեցվի
12.09.2026 | 10:41
Լիբանանի նախագահը հանդիպել է ՀՀ դեսպանին
12.09.2026 | 10:21
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Արարատի մարզում․ 5 բնակավայրերում գազ չի լինի
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է երկրի առաջատար գործարարների խմբին՝ իր նոր տնտեսական մոդելը քննադատության ենթարկելու համար։ Էրդողանը նրանց մեղադրել է իր կառավարությանը տապալելու դավադրության մեջ, գրում են թուրքական լրատվամիջոցները։

«Թուրք ժողովուրդը ձեզ թույլ չի տա այս կառավարությանը տապալել և փոխարինել նորով, որից կարող եք օգտվել»,- ասել է Էրդողանը։

Թուրքական Արդյունաբերության և գործարարների միությունը (TÜSİAD) օրերս կոչ էր արել կառավարությանը հրաժարվել ցածր տոկոսադրույքների վրա հիմնված դրամավարկային քաղաքականությունից, ինչն էլ լիրայի ռեկորդային անկման պատճառ է դարձել: Խումբը կոչ էր արել կառավարությանը վերադառնալ տնտեսագիտության կանոններին։

«Մի՛ փորձեք կառավարության վրա հարձակվելու տարբեր ուղիներ փնտրել։ Դուք չեք կարող մեզ հետ մրցել»,- հայտարարել է Էրդողանը։

Նա ասել է, որ գործարարների խումբը չպետք է որևէ այլ բան ակնկալի, քան տոկոսադրույքների իջեցումն է, և ընդգծել, որ շարունակելու է իր անսովոր դրամավարկային քաղաքականությունը։

Էրդողանը նշել է, որ որպես մահմեդական՝ «շարունակելու է ճանապարհը, քանի որ դա Աստծո հրամանն է»․ իսլամում արգելվում է տոկոս տալն ու ստանալը։

Թուրքիայի նախագահը շարունակում է պնդել, որ ցածր տոկոսադրույքները շահավետ են երկրի տնտեսության համար։ Երկրի Կենտրոնական բանկը նախորդ շաբաթ հիմնական տոկոսադրույքը կրկին նվազեցրել էր՝ 15-ից 14 տոկոսի, որի պատճառով լիրան նոր արժեզրկում է գրանցել։

Տարեսկզբից լիրան կորցրել է իր արժեքի ավելի քան 50 տոկոսը, իսկ գնաճը երկրում, ըստ պաշտոնական տվյալների, կազմում է 21,3 տոկոս։

Հավելենք, որ Էրդողանի հայտարարություններց հետո թուրքական լիրան արժեզրկման հերթական ռեկորդն է գրանցել՝ գերազանցելով մեկ դոլարի դիմաց 17 լիրայի շեմը։

Էմմա Չոբանյան