ՀՖՖ-ում դեռևս չեն քննարկում Կապառոսի հետ պայմանագրի թարմացումը

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի միջև նոր պայմանագրի մասին հստակություն չկա:

«Խոակին Կապառոսը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ պայմանագիր ունի մինչև 2022 թվականի դեկտեմբերը: Այս պահին Կապառոսի հետ պայմանագրի հետաձգման մասին ոչ մի քննարկումներ չեն եղել: Սակայն մի քանի անգամ խոսել ենք միմյանց հետ: Ավելի մեծ քննարկում նախատեսում ենք տոներից հետո: Մարտին, երբ կունենանք ընկերական հանդիպումներ, այդ ամենից հետո կնախանշենք մեր անելիքները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասել է Մելիքբեկյանը:

Խոակին Կապարոսը ծնվել է 1955 թվականի հոկտեմբերի 15-ին՝ իսպանական Ուտրետա քաղաքում։ Հայտնի է Բիլբաոյի «Ատլետիկում», «Դեպորտիվոյում» և հատկապես «Սևիլյայում» մարզչական աշխատանքով: «Սևիլյա» ֆուտբոլային ակումբի ղեկին ամենաշատ հանդիպումներ անցկացրած մարզիչն է։ 2019 թվականին Կապարոսը Սևիլյայի նահանգի կողմից պարգևատրվել է Ոսկե մեդալով։