Վրաստանը միշտ պատրաստ է կարևոր դեր խաղալ տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու գործում․ Ղարիբաշվիլին՝ Փաշինյանին

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Վրաստանը միշտ պատրաստ է կարևոր դեր խաղալ տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու գործում, հայտարարել է Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստի բացման ժամանակ։ Հանձնաժողովի նիստը պետք է տեղի ունենար դեռևս 2020 թվականին, սակայն այն տապալվել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով, գրում է Սպուտնիկի վրացական ծառայությունը։

«Վրաստանը միշտ մոտիվացված է այս գործընթացում (խաղաղության և կայունության հասնելու գործում) կարևոր դերերից մեկը խաղալու հարցում, հենց այդ նպատակով ես հնչեցրել եմ խաղաղ հարևանության նախաձեռնությունը և ուզում եմ հաստատել, պարո՛ն վարչապետ, որ մենք միշտ պատրաստ ենք մասնակցել և նպաստել տարածաշրջանում խաղաղության և կայունության զարգացմանը»,- ասել է Ղարիբաշվիլին։

Հիշեցնենք, որ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը, որն անցկացվել է Մոսկվայում «3+3» հարթակի շրջանակում՝ Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի փոխարտգործնախարարների մակարդակով։ Հարթակը ստեղծվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախաձեռնությամբ։

Տաթև Ֆռանգյան