Անհրաժեշտ է վերանայել Կառավարության քաղաքականությունը խոշտանգման դեմ պայքարում․ ՀՔԱՎ

Լուրեր

11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Բոլորը

ՀՔԱՎ-ը ներկայացնում է իր դիտարկումները հանրային քննարկման դրված «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունների, ըստ այդմ՝ ՀՀ ազգային անվտանգության մարմիններին վերապահված գործերով և ՀՀ քննչական կոմիտեին վերապահված գործերով քննչական ենթակայության խնդիրները և ներկայացնում առաջարկներ։

ՀՔԱՎ գրասենյակը ս․թ․ հոկտեմբերին 1-ին խիստ բացասական է գնահատել խոշտանգման գործերով քննչական ենթակայության վերաբերյալ իրականացված օրենսդրական փոփոխությունները՝ արձանագրելով էական հետընթաց խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի պաշտպանությունից և ակնհայտ միտում ուժեղացնելու Ազգային անվտանգության ծառայության դիրքը իրավապահ համակարգում։

ՀՔԱՎ-ը բազմիցս անդրադարձ կատարել է ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) համակարգային փոփոխության, այն ժողովրդավարական և իրավական պետության պահանջներին համապատասխանեցնելու, միայն հետախուզական ու հակահետախուզական գործունեություն իրականացնելու հրատապ անհրաժեշտությանը և այդ մարմնի քննչական դեպարտամենտի քննիչների ոչ թափանցիկ և հակաիրավական աշխատանքներին։

Վերստին հիշեցնում ենք, որ ՀՔԾ ստեղծումը դրական է գնահատվել թե միջազգային, թե ներպետական մակարդակներում։

Այապիսով՝ անհրաժեշտ է վերանայել Կառավարության քաղաքականությունը խոշտանգման դեմ պայքարում և աշխատանքներ իրականացնել ՀՔԾ վերականգման կամ նոր մարմնի ստեղծման համար, որը համապատասխանելու է խոշտանգումների վերաբերյալ գործերով քննության չափանիշներին։

Առաջարկություններ․

 

  1. վերանայել գործող օրենսդրությամբ սահմանված ԱԱԾ մանդատը, գործառույթները և հաշվետվողականությունը։ Ազգային անվտանգության ծառայությունը պետք է հստակորեն նույնականացվի որպես անվտանգության ծառայություն, որը պետք է սահմանափակվի հետախուզական տվյալների հավաքագրմամբ:
  2. ստեղծել նոր մարմին կամ ապահովել ՀՔԾ աշխատանքի շարունակությունը՝ որպես քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կողմից կատարած հանցագործություններով, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգքրի 309.1-ին հոդվածով, 341-րդ հոդվածի 2-րդ մասով, խոշտանգմամբ զուգորդված լինելու դեպքում՝ 341-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործություններով քննություն իրականացնող անկախ մարմին։
  3. ՀՀ Հայաստանի Հանրապետության 2021 թվականի հունիսի 30-ի քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի 11-րդ մասում 450-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը նախատեսել որպես բացառություն։

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ