Եվրոպական երկրները սկսել են նոր սահմանափակումներ մտցնել կորոնավիրուսի «օմիկրոն» մուտացիայի պատճառով

Լուրեր

11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Բոլորը

Եվրոպական երկրները հանգստյան օրերին սկսել են նոր սահմանափակումներ մտցնել կորոնավիրուսի «օմիկրոն» մուտացիայի պատճառով։ Նիդերլանդներում կիրակի սկսվել է կոշտ լոքդաունը. ամեն ինչ փակ է՝ բացի մթերային խանութներից և դեղատներից, իսկ բնակիչներին խորհուրդ է տրվում չլքել տները, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նոր սահմանափակումների մասին մտածում են նաև Գերմանիայի և Իտալիայի իշխանությունները։ Անցած շաբաթվա վերջին Բեռլինը սահմանափակեց Բրիտանիայից և եվրոպական մի շարք երկրներից մուտքը, ինչպես նաև վերադարձրեց երկշաբաթյա կարանտինը այդ երկրներից ժամանողների համար:

Բացի այդ, Գերմանիայում ցանկանում են սահմանափակել մարդկանց շփումը, իսկ Իտալիայի իշխանությունները նախատեսում են պարտադիր դարձնել փողոցում դիմակ կրելը և բացասական թեստ պահանջել հասարակական վայրեր այցելելու համար՝ ներառյալ նրանց, որոնք լիարժեք պատվաստված են:

Նոր սահմանափակումների ներդրումը չեն բացառում նաև Բրիտանիայի իշխանությունները։ Շաբաթ Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը քաղաքում արտակարգ դրություն է հայտարարել՝ «օմիկրոն» տարբերակով վարակվածների թվի կտրուկ աճի պատճառով։

Միաժամանակ, ԱՄՆ-ի գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչին հայտարարել է, որ երկրին սպասվում են մի քանի դժվար շաբաթներ՝ կապված «օմիկրոն» շտամով վարակների թվի աճով, և ևս մեկ անգամ կոչ է արել մարդկանց վերապատվաստել։

«Մենք զգալի բեռ կտեսնենք հիվանդանոցային համակարգի վրա երկրի մի քանի շրջաններում, հատկապես՝ այն տարածքներում, որտեղ պատվաստումների մակարդակը ցածր է», – ասել է նա CNN-ին:

Ամերիկյան լրատվամիջոցները հայտնել են, որ շատ հիվանդանոցներ արդեն գերծանրաբեռնված են մարդկանցով, որոնք շտապ օգնություն են ստանում, ինչպես նաև «դելտա» տարբերակով վարակվածներով, հետևաբար, պատրաստ չեն «օմիկրոն»-ով նոր հիվանդների հոսքին:

Տաթև Ֆռանգյան