Փաշինյանի նկատմամբ բռնության կոչ հնչեցրած Հակոբ Գրիգորյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ

Լուրեր

10.09.2026 | 23:04
ԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտային հարցեր է քննարկել
10.09.2026 | 22:47
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.09.2026 | 22:32
Նոր սպառնալիք գլոբալ տնտեսությանը․ հութիները Եմենում Կարմիր ծովի ափին կարևոր քաղաք են գրավել, շարժվում են դեպի Բաբ էլ-Մանդեբի նեղուց
10.09.2026 | 22:15
Ադիս Աբեբայում ներկայացվել են COP17-ի՝ ՀՀ նախագահության առաջնահերթություններն ու նախապատրաստական աշխատանքները
10.09.2026 | 21:58
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026 | 21:46
Մինսկի փողոցի ջրամատակարարման համակարգը պետությանը կփոխանցվի և վարձակալության կհանձնվի «Վեոլիա ջուր» ընկերությանը
10.09.2026 | 21:29
Քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ-ի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև
10.09.2026 | 21:13
Զինված միջադեպ Ստամբուլում․ երկու մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել
10.09.2026 | 21:00
Իշխանությունը գնում է ընդդիմության գլխատման՝ քաղաքական առումով․ պրոցեսները հանգիստ չեն ընթանա․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:46
Կարդալ չգիտենք, վատ ենք հաշվում․ Հայաստանը վերջինն է տարածաշրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:30
Apple-ը ներկայացրել է iPhone 18 Pro և Pro Max մոդելները, ինչպես նաև իր առաջին «ծալվող» սմարթֆոնը
10.09.2026 | 20:18
Մասիս քաղաքում վթարային ջրանջատում կլինի
10.09.2026 | 20:05
Սիրուշոն մինչ նախագահ Քոչարյանի հարս դառնալը հայտնի աստղ էր, բայց անօրինական են համարել նրա ընկերություններ՝ 75 000 դրամ հիմնադիր կապիտալով․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:43
Արմաշի նախկին զորանոցի տարածքը հետ են վերցնում Ջրային կոմիտեից․ «Արարատ» ՋՕԸ-ն այն չի օգտագործել
10.09.2026 | 19:30
Գնդապետի պաշտոնանկություն՝ զինվորի մահից 22 օր անց․ ինչ են ակնկալում 19-ամյա տղայի հարազատները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում շարունակվում է Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցի պատմության ուսուցիչ Հակոբ Գրիգորյանի գործով քրեական գործի քննությունը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ։

Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Հակոբ Թելմանի Գրիգորյանը, աշխատելով Երևան քաղաքի Հր. Քոչար 29 հասցեում գործող Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցում որպես պատմության ուսուցիչ, համաձայն չլինելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետ և քաղաքական այլ հայացքներ ունենալու հանգամանքով պայմանավորված, 2021 թվականի մայիսի 21-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, 7-րդ դասարանի պատմության դասաժամին, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, աշակերտների ներկայությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ արել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, այն է՝ հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանին պետք է սպանել, նրան և նրա ընտանիքին պետք է հրապարակում վառել։

Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226․2 հոդվածի երկրորդ մասի երկրորդ կետով՝ ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը՝ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով։