ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի. ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դեկտեմբերի 17-ին ԵԱՀԿ շվեդական նախագահության կողմից կազմակերպվեց առցանց համաժողով՝ նվիրված Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքներին և ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորման մեջ ԵԱՀԿ դերակատարությանը: Երեք նիստերի շրջանակներում համաժողովի մասնակիցները քննարկեցին նաև բնակչություններին խաղաղության պատրաստելու հարցում վստահության ու անվտանգության կառուցման միջոցների դերը, ներառյալ` տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, բնապահպանական մարտահրավերների հասցեագրումը, տարածաշրջանի մշակութային ժառանգության, ինչպես նաև մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանությունը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։

«Համաժողովի ընթացքում ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը նշեց, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը չունի այլընտրանք, և ուժի կիրառման արդյունքները չեն կարող հիմք ծառայել կայուն խաղաղության համար: Դեսպան Պապիկյանը նշեց, որ ԼՂ հակամարտությունը սկսվել է Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճնշման և այդ նպատակով հայերի հանդեպ կազմակերպված էթնիկ զտումների և կոտորածների արդյունքում՝ ավելացնելով, որ հակամարտության համապարփակ և հարատև կարգավորումը հնարավոր է միայն այդ անքակտելի իրավունքի իրացման պարագայում:

Խոսելով բնակչություններին խաղաղության նախապատրաստելու և անվտանգության ու վստահության կառուցման միջոցների մասին՝ դեսպան Պապիկյանն ընդգծեց, որ Հայաստանը մշտապես հանդես է եկել խաղաղության համար բարենպաստ միջավայրի հաստատման օգտին: Այս տեսանկյունից նշեց, որ Ադրբեջանը պետք է որդեգրի համանման մոտեցում և, նախևառաջ, վերադարձնի բոլոր հայ ռազմագերիներին ու մյուս գերեվարված անձանց, դուրս բերի իր զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից, ձեռնպահ մնա նոր սադրանքներից, ռազմատենչ հռետորաբանությունից ու Հայաստանի հանդեպ տարածքային պահանջներից:

Արմեն Պապիկյանը նշեց, որ հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը, կեղծումը և ապօրինի յուրացումը նույնպես խոչընդոտում են տարածաշրջանում խաղաղության հաստատման օրակարգի առաջմղմանը և կարևորեց միջազգային մասնագիտացված կազմակերպությունների անարգել մուտքը ԼՂ հակամարտության գոտի: Հայկական մշակութային ժառանգության պաշտպանության տեսանկյունից ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծեց Արդարադատության միջազգային դատարանի վճռի կարևորությունը:

ՀՀ մշտական ներկայացուցիչը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը բարեխղճորեն ներգրավվելու ԼՂ հակամարտության կարգավորման խաղաղ բանակցություններին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Ընդգծվեց տարածաշրջան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության այցերի վերականգնման կարևորությունը:

Դեսպան Պապիկյանը նշեց, որ այն փաստը, որ Ադրբեջանը չի մասնակցում ԵԱՀԿ շվեդական նախագահության կողմից կազմակերպված այս համաժողովին, որը նպատակաուղղված է երկխոսության խթանմանը, հստակ ցուցադրում է Ադրբեջանի իրական մոտեցումները բանակցային գործընթացի վերսկսման և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման առումով»,- ասված է հաղորդագրության մեջ: