Արգելված զինատեսակներ, խոշտանգումներ, քաղաքացիների սպանություններ․ քաղհասարակության զեկույցը պատերազմական հանցագործությունների վերաբերյալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.05.2026 | 11:24
Ինչպես է ԲՀԿ-ն ծախսել պետությունից ստացած փողը
14.05.2026 | 11:17
ԼՀԿ-ի նախընտրական քարոզարշավը Երևանում. ՈՒՂԻՂ
14.05.2026 | 11:15
Ընտրակաշառք տալու գործով երեկ ձերբակալված անձանցից երկուսը կալանավորվել են, մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
14.05.2026 | 11:07
Արսեն Հարությունյանը RAF-ում նորամուտը կնշի օլիմպիական չեմպիոնի դեմ գոտեմարտով
14.05.2026 | 11:00
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
14.05.2026 | 10:53
Մեսիի դուբլը «Ինտեր Մայամիին» հաղթանակ է պարգևել գոլառատ խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 10:50
«Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակում խուզարկություններ են․ կան ձերբակալվածներ
14.05.2026 | 10:47
Թրամփ-Սի բանակցություններ Պեկինում. Չինաստանի ղեկավարը զգուշացրել է Թայվանի շուրջ հնարավոր հակամարտության մասին
14.05.2026 | 10:44
Դատախազությունը պահանջում է նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբորից բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա ու 236 մլն դրամ
14.05.2026 | 10:39
Վթարների պատճառով թիվ 5, 15, 31 երթուղիները սպասարկող ավտոբուսները ուշացումով կաշխատեն
14.05.2026 | 10:30
«Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական քարոզարշավը Աջափնյակում. ՈՒՂԻՂ
14.05.2026 | 10:18
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 14-ի դրությամբ
14.05.2026 | 10:03
Հենրիխ Մխիթարյանը հերթական տիտղոսն է նվաճել «Ինտերի» կազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
14.05.2026 | 09:53
ԿԳՄՍՆ-ում քննարկվել է ժամանակակից արվեստի և գրահրատարակչության 2027-2029 թթ. ծախսային ծրագիրը
14.05.2026 | 09:38
ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև առևտրային սահմանափակումների վերացումը
Բոլորը

44-օրյա պատերազմի ընթացքում քաղաքացիական անձանց շրջանում 87 սպանություն է տեղի ունեցել, ևս 22 քաղաքացիական անձի ճակատագիր անհայտ է, թեև կան ապացույցներ, որ նրանք հայտնվել են Ադրբեջանի զինված ուժերի ձեռքում։ Այդ օրերի պատերազմական հանցագործությունների, միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների այլ խախտումների վերաբերյալ հասարակական մի շարք կազմակերպություններ ապացույցներ են հավաքագրել, որոնք հիմնվում են տեղեկատվության տարբեր աղբյուրներից ստացված տվյալների վերլուծության վրա։  Ապացույցները, դրանց վերաբերյալ գնահատականներն ու առաջարկությունները փորձագետներն այսօր ներկայացրին քննարկման ժամանակ։ 

«Սպանված անձինք եղել են հիմնականում տարեց, եղել են նաև կանայք, ունեցել են հաշմանդամություն, հոգեկան առողջության խնդիրներ։ Դիտավորյալ սպանությունները հիմնականում տեղի են ունեցել անմիջապես, երբ հաստատվել է բնակավայրերի նկատմամբ վերահսկողություն, թեև արձանագրվել է, որ երբեմն սպանությունը տեղի է ունեցել, երբ այդ քաղաքացիական անձինք գտնվել են ադրբեջանական զինված ուժերի մոտ 3 ամիս անց․․․ Մարմինների վրա առկա են եղել խոշտանգման և վատ վերաբերմունքի հետքեր»,- նշեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպության իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանը։

Փորձագետի խոսքով՝ այն հանգամանքը, որ Ադրբեջանի զինված ուժերը տեսանկարահանել են սպանություններն ու տարածել համացանցում, փաստում է՝ դա միտված էր ահաբեկելու քաղաքացիական բնակչությանը, որպեսզի նրանք չմնան այդ տարածքներում։ 

«Բոլոր այն մարդիկ, որոնք տեղում՝  միանգամից չեն սպանվել, բոլորն ազատությունից զրկվել և հեռացվել են գյուղերից։ Այսինքն՝ տեղի է ունեցել բնակավայրերի էթնիկ զտում»,- հավելեց փորձագետը։ 

Հայ զինծառայողներն ու քաղաքացիական անձինք բռնության են ենթարկվել՝ սկսած գերեվարման պահից, ճանապարհին, ընդհուպ՝ բանտ տեղափոխվելը․ նույնիսկ վիրավոր լինելու հանգամանքը խոչընդոտ չի եղել դաժան վերաբերմունքի համար։ 

«Բացի մահակներով, երկաթյա ձողերով ծեծի ենթարկվելուց՝ կիրառվել են նաև էլեկտրահարիչներ, ծխախոտով են վառել ձեռքերը։ Դա տեղի է ունեցել ոչ միայն խցերում, այլև ճանապարհին, մեքենայում։ Ոչ միայն զինծառայողները կամ  պաշտոնատար անձինք են կիրառել բռնությունը, այլ նաև բուժաշխատողները, ինչպես գերեվարման պահին, այնպես էլ հիվանդանոցում»,- ներկայացրեց Աննա Մելիքյանը։ 

Ադրբեջանական գործողություններից տուժել են ոչ միայն մարդիկ, այլև շրջակա միջավայրը։ Իրավունքի պաշտպանության և զարգացման հիմնադրամի փորձագետ Գենյա Պետրոսյանի խոսքով՝ ականատեսների վկայությունները համընկնում են Human Rights Watch կազմակերպության կողմից հրկիզող զենքի նկարագրություններին։ Այդ զենքի կիրառումն առանց հստակ անհրաժեշտության մարդասիրական իրավունքի խախտում է և պատերազմական հանցագործություն։ 

«Երկնքից թափվող կրակի, աստղերի, օրեր շարունակ այրվող անտառների արդյունքում ամբողջ գյուղը ծխով պատված լինելու, շնչել չկարողանալու, անտառների վրա թափվող հրավառությունների նկարագրություններ․․․ Այս անտառները հանդիսացել են նաև գոյատևման աղբյուր բնակիչների համար, ըստ էության՝ խաթարվել է այս համայնքների կենսունակությունը»,- նշեց Իրավունքի պաշտպանության և զարգացման հիմնադրամի ներկայացուցիչ Գենյա Պետրոսյանը։

Պատերազմի ժամանակ բազմաթիվ են եղել Արցախի ժողովրդի անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի խախտումները։ Հարցվածները պատմել են նաև, որ իրենց մշտապես մտահոգում է իրենց հարազատների գերեզմանների ճակատագիրը։  

«Ադրբեջանի վերահսկողության տակ է հայտնվել 108 գերեզմանատուն և սրբավայր։ Արձանագրվել են գերեզմանաքարերի վնասման, տապանաքարերի և գերեզմանաքարերի՝ որպես շինանյութ օգտագործելու, այդ տեղանքում ճանապարհ կառուցելու և այլ վնասման ու ոչնչացման դեպքեր»։

Փաստահավաք խմբի փորձագետների կողմից առանձին ուսումնասիրության են ենթարկվել քաղաքացիական նշանակության օբյեկտների ուղղությամբ թիրախային հարձակումները․ դա հիմնավորվում է կիրառված զենքի տեսակի վերաբերյալ մասնագիտական եզրակացություններով։

«Հիվանդանոց, ծննդատուն, էներգետիկ ենթակառուցվածքներ, որոնք չեն օգտագործվել ռազմական նպատակներով, բացառապես սպասարկել են քաղաքացիներին, կամուրջներ»,- թվարկեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը։ 

Մանրամասն ուսումնասիրվել են նաև 44-օրյա պատերազմում սիրիացի վարձկանների ներգրավման վերաբերյալ տվյալները։ Հարցազրույցներ են արվել Սիրիայում գտնվող 12 անձանց հետ, որոնցից 4-ն անմիջապես ներգրավված են եղել որպես վարձկան, 3-ը՝ պատերազմական գործողությունների հետևանքով մահացած վարձկանի ընտանիքի անդամներ են եղել։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի խոսքով՝  վարձկանները հավաքագրվել են 2020 թվականի հունիսից՝ Տավուշի դեպքերից հետո։ Այսինքն՝ այս և այլ տվյալների համադրությամբ կարելի է եզրակացնել, որ պատերազմը նախապես պլանավորված է եղել։ 

«Մի վկայություն ընդամենը․ ես Ադրբեջանից Սիրիա եմ վերադարձել 2020 թվականի դեկտեմբերի առաջին շաբաթը։ Ինձ վճարել են 4000 դոլարին համարժեք թուրքական լիրա՝ Լեռնային Ղարաբաղում 2 ամիս կռվելու համար։ Աբուլ Մուհամեդ՝ կեղծանունը, սիրիացի վարձկան՝ Հալեպից»,- նշեց Սաքունցը։  

Իրավապաշտպանի խոսքով՝ շատ տարօրինակ է, որ պատերազմական այս հանցագործությունների մասին միջազգային հարթակներում չի բարձրաձայնվում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անժելա Պողոսյան