ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ. Քաղաքապետը պետք է ընտրվի քաղաքի բնակիչների, ոչ թե ավագանու կողմից. Ռուբեն Բաբայան.ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.10.2026 | 09:41
Հենրիխ Մխիթարյանը գոլ է խփել ստուգողական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Քաղաքապետը պետք է ընտրվի քաղաքի բնակիչների, ոչ թե ավագանու կողմից: Իհարկե, կուսակցությունները կարող են ներկայացնել թեկնածուներ, բայց պետք է գործի նաև ինքնառաջադրման մեխանիզմ: Շատերը, ովքեր մտահոգ են քաղաքի ճակատագրով, ունեն գիտելիքներ, հաճախ մերժում են ավագանու մաս կազմել միայն այն պատճառով, որ պետք է լինեն որևէ կուսակցության ցուցակում: Կարծում եմ` այստեղ մեծ խնդիր կա»,- Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանը` անդրադառնալով Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունում գործող քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու եղանակով սկսված պաշտոնանկության գործընթացին:

Նա շեշտում է` անկախ այն հանգամանքից, թե ինչպես կհանգուցալուծվեն քաղաքապետին առնչվող իրադարձությունները, ժողովրդավար երկիրը ենթադրում է իշխանության հաղթանակ` ոչ բոլոր հարթակներում: Թատրոնի ղեկավարը բերում է արտերկրի օրինակը. շատ քաղաքներ, Ռուբեն Բաբայանի խոսքով, ղեկավարում է ընդդիմադիր ուժի ներկայացուցիչը, քանի որ կարևոր է ոչ թե կուսակցականությունը, այլ պետական շահը.

«Եթե խնդիր են դրել փոխել Հայկ Մարությանին, ուրեմն` կփոխեն, ինչպես նախորդ քաղաքապետի դեպքում եղավ, բայց դրանով մեր համակարգային խնդիրները չեն վերանա, պետական համակարգը չի բալանսավորվի»:

Թատրոնի ղեկավարն ընդգծում է` առհասարակ, երևանցիներին քիչ է հետաքրքրում, թե որ քաղաքապետն ում թիմից է, փոխարենը հետաքրքրում են աղբահանության, տրանսպորտի, մշակութային արժեքների պահպանության և այլ խնդիրներ: Անդրադառնալով դիտարկմանը, թե ժամանակին հանրությանը սևերի և սպիտակների բաժանած Հայկ Մարությանն այսօր ինքն է հայտնվել այդ տարբաժանման հորձանուտում, Ռուբեն Բաբայանը նշում է.

«Միշտ պետք է խոսելուց առաջ մտածել. սա վերաբերում է բոլորին: Բաժանումը ոչ մի լավ բանի չի բերում: Կյանքը դաժանորեն է պատժում կատարված արարքների ու հայտարարությունների համար»:

Թատրոնի ղեկավարը խոսում է նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի` մեր գերիների մասին աղմկահարույց որակումների վերաբերյալ.

«Ալեն Սիմոնյանի այդ մտայնությունը չէր լինի, եթե մարդկային կյանքը մեր երկրում դիտարկվեր որպես մեծագույն արժեք: Այդ կյանքին նրբորեն է պետք վերաբերվել: Ո՞վ է իրեն հերոսի տեղ դրել, որ մեղադրում է ուրիշներին»:

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան