Ադրբեջանի իշխանություններն ահաբեկչության անհիմն մեղադրանքներն օգտագործում են ընդդիմության դեմ պայքարի համար․ ԱՄՆ Պետքարտուղարություն

Լուրեր

14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարությունը Ահաբեկչության դեմ պայքարի տարեկան զեկույցում նշում է, որ Ադրբեջանի իշխանությունները փորձում են քաղաքական ընդդիմությանն ու կրոնական ակտիվիստներին ներկայացնել որպես ահաբեկիչների կամ նրանց գործողությունները որակել ահաբեկչություն կամ ծայրահեղականություն, գրում է «Թուրան» գործակալությունը։

Հրապարակված զեկույցում ասվում է, որ Ադրբեջանում ահաբեկչական գործողություններ տեղի չեն ունեցել։ Միաժամանակ, նշվում է, որ երկրի իրավապահ մարմինները շատ կամայականորեն են այս կամ այն գործողությունները որակում որպես ահաբեկչություն կամ ծայրահեղականություն, որը քաղաքական ընդդիմախոսներին ու կրոնական ակտիվիստներին դարձնում է դատական հետապնդումների, ձերբակալությունների ու խոշտանգումների օբյեկտ։

«Այդպիսի մարդիկ հատկապես խոցելի են Ներքին գործերի նախարարության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բաժնի կողմից իրականացվող ֆիզիկական բռնության դեմ»,- ասվում է զեկույցում։

Որպես օրինակ՝ նշվում է ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության անդամ Նիայամեդդին Ահմեդովի գործը, որը 13 տարվա ազատազրկման է դատապարտվել ահաբեկչության ֆինանսավորման համար։ Ահմեդովը ձերբակալվել է 2020 թվականին և ի սկզբանե մեղադրվել կարանտինային կանոնները խախտելու համար, որոնք սահմանվել էին կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Ավելի ուշ նրան ահաբեկչության ֆինանսավորման մեղադրանք է առաջադրվել։ Իրավապաշտպան կազմակերպությունները նրան քաղբանտարկյալ են համարում՝ մեղադրանքն անվանելով «աբսուրդ»։

Էմմա Չոբանյան