Ֆաշիզմին պետք է ընդդիմանալ․ այսօր դրա միակ փորձը Արցախի ժողովրդի տառապալից ճակատագիրն է․Դավիթ Ամիրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը  այսօր հրավիրված քննարկմանը ներկայացնում են «Մարդու իրավունքների խախտումներն Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում» խորագրով փաստահավաք զեկույցը:

«Հայատյացությունը ոչ միայն Ադրբեջանում է առկա և 44-օրյա պատերազմի գաղափարական հիմքն է, այլ բացասական մեծ հետևանքներ կարող է ունենալ նաև երկու ժողովուրդների այն հատվածների միջև, որոնք ապրում են երկու երկրներից դուրս:

Եվրոպան հաղթահարեց ֆաշիզմը, և հակախտրականությունը դարձավ սկզբունք, մարդու իրավունքները դարձան ամենակարևոր սկզբունքը  պետություն կառուցելու և ղեկավարելու  համար, բայց մեր հարևան երկրի համար փաստորեն ֆաշիզմը կառավարման ձև է, ինչի մասին հպարտությամբ է նշում այդ երկրի նախագահը՝ ասելով, որ կարողացել է կերտել սերունդ, որը հաղթեց»,- նշեց «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի» ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը:

Նա նաև ընդգծեց. «ֆաշիզմին պետք է ընդդիմանալ, այսօր դրա միակ փորձը հայ ժողովրդի, Արցախի ժողովրդի տառապալից ճակատագիրն է»:

Մանրամասները՝ տեսանյութում: