Բջջային կապի խափանումները պայմանավորված են թշնամու կողմից հաճախականությունների խլացմամբ․ ԱՀ ՏԿԵ նախարարություն
Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Հարգելի’ հայրենակիցներ,
Բջջային կապի խափանումները պայմանավորված են թշնամու կողմից հաճախականությունների խլացմամբ։ Քայլեր ենք ձեռնարկում բանակցային եղանակով հարցին լուծում տալու կապակցությամբ։ Հորդորում ենք զերծ մնալ անհարկի շահարկումներից»։