Թուրքիայի պայմանները ՀՀ-ին պարտադրվեցին պատերազմի հետևանքով․ ավելի վատը կարող է լինել հաջորդ հնարավորությունը․ Արա Գոչունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.05.2026 | 23:30
Ադրբեջանը հիշատակվում է Պենտագոնի կողմից հրապարակված չբացահայտված թռչող օբյեկտների ֆայլերում
13.05.2026 | 23:16
Չինաստանում ներկայացվել է աշխարհի առաջին փոխակերպվող ռոբոտ-մեքենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 23:03
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.05.2026 | 22:50
Հռոմ․ Կարեն Խաչանովը պարտվեց Կասպեր Ռուդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:47
Երևանում ծառն ընկել է չորս տրանսպորտային միջոցի վրա
13.05.2026 | 22:42
Վանաձորի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
13.05.2026 | 22:27
Հայտնի է Հայաստանի Գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարական անձնակազմը
13.05.2026 | 22:18
Քանի մարդ է մասնակցել Աշտարակում ՔՊ-ի հանրահավաքին 19:55-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
13.05.2026 | 22:08
«80 հազար վարձկան կներգրավենք». զրույց ընտրություններին հայտ ներկայացրած Արտակ Սարգսյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:00
Ֆրանսիան մեկուսացրել է ավելի քան 1700 ուղևորի տեղափոխող նավը` նորովիրուսի ենթադրյալ բռնկման պատճառով
13.05.2026 | 21:47
Ջանես Նազարյանը՝ մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն
13.05.2026 | 21:42
Թուրքիան և Կատարը կարող են միանալ Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի պաշտպանական պայմանագրին
13.05.2026 | 21:30
Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ. ԱԱՏՄ-ն զգուշացնում է
13.05.2026 | 21:19
Հանտավիրուսով վարակված ֆրանսիացին ծանր վիճակում է. գրանցվել է վարակի տասնմեկ դեպք
13.05.2026 | 21:10
Անցում՝ նախագահականի, համաներում, երդվյալ ատենակալներ. ինչ են խոստանում քաղաքական ուժերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Ստամբուլի հայկական «Ժամանակ» պարբերականի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանի հետ

-Պարո՛ն Գոչունյան, Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հարցով փոխադարձ ներկայացուցիչներ նշանակելու որոշում են կայացրել կողմերը։ Արդեն հայտնի է, որ Թուրքիայի ներկայացուցիչ է նշանակվել ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։ Ի՞նչ է հայտնի այս դիվանագետի մասին։

-Թուրքական դիվանագիտության մեջ ամենափորձառուների շարքին են դասվում այն դիվանագետները, որոնք պաշտոնավարում են ԱՄՆ-ում, Եվրոպայի առաջատար պետություններում կամ ՄԱԿ-ի նման առանցքային միջազգային կազմակերպությունում մշտական ներկայացուցիչ են լինում։ Ի տարբերություն Հայաստանի անկախացումից ի վեր անցած ժամանակաշրջանի՝ այս անգամ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղիների որոնումներում Թուրքիան հատուկ ներկայացուցիչ է նշանակել մի դիվանագետի, որը վաստակավոր դիվանագետ է։ Սրանից առաջ նշանակվում էին երկրի ԱԳՆ համակարգի Կովկասի բաժնից։

Այս անգամ նշանակվել է բավական փորձառու դիվանագետ, և այստեղ պետք է երկու գործոն հաշվի առնել․ առաջինը՝ Սերդար Քըլըչի ունեցած փորձառությունն է որպես դեսպան, որը, վստահաբար, համարվել է այն անձը, որը կարող է արտացոլել Թուրքիայի քաղաքական կամքը այս գործընթացում՝ դիվանագիտական հոտառությամբ, որ բանակցային գործընթացում մինչև ուր կարելի է ճկունություն ցուցաբերել, մինչև որ սահմանները կարող է բացվել կամ «կարմիր գծերը» հաշվի առնել։ Երկրորդ՝ կարևոր է հենց ԱՄՆ-ում Քըլըչի դեսպան լինելու հանգամանքը․ որովհետև, ըստ երևույթին, Հարավային Կովկասի նոր իրադրության պայմաններում Թուրքիան ունի երկարաժամկետ հաշվարկներ։ Անկարան, վստահաբար, հաշվարկում է, որ եթե հանկարծ Մոսկվայի հետ համախոհության ընթացքը խաթարվի, միջազգային հավասարակշռությունն ապահովելու տրամաբանությամբ լրացուցիչ ապահովագրական գործոնների անրաժեշտություն կլինի։ Ըստ երևույթին՝ Թուրքիան ցանկանում է Արևմուտքին վերադարձնել այս տարածաշրջան, իսկ Արևմուտքին էլ ցույց տալ, որ ինքն է ապահովում այդ վերադարձը։

-Այսինքն՝ այդ վերադարձն ապահովել Արևմուտքում աշխատած հատուկ ներկայացուցչի միջոցո՞վ։

-Հատուկ ներկայացուցչի՝ Վաշինգտոնում նախկին դեսպան լինելը, ըստ երևույթին, նշանակում է, որ Թուրքիան այս գործընթացում առավելագույնս հաշվի է առնում նաև Արևմուտքի մտադրությունները այս տարածաշրջանի ապագայի հաշվարկներում։ Եթե տարածաշրջանի ապաշրջափակման ծրագրերն իրականանան, այստեղ տարանցման մեծ հնարավորություններ կլինեն, այս ամենի հետևանքով, բնականաբար, նոր միջազգային համագործակցության կոմբինացիաներ կարող են հաշվի առնվել։ Այս դեպքում Արևմուտքի վերադարձը, Թուրքիայի տեսանկյունից, որոշ չափով նպաստավոր կարող է լինել։ Ընդ որում՝ Թուրքիան էլ, ինչ-որ առումով Արևմուտքի աջակցությունը վայելելով, կարող է Ռուսաստանի հետ ապագա սակարկությունների դեպքում ավելի նպաստավոր դիրքում լինել։

-Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փորձ էլի՛ է եղել, այն ժամանակ ոչինչ չստացվեց Անկարայի քաղաքականության, նախապայմանների առաջադրման պատճառով։ Այս անգամ որքանո՞վ է հավանական, որ գործընթացը գործնական քայլերի կհասնի, այլ ոչ թե Թուրքիան հերթական անգամ բանակցությունների իմիտացիա կստեղծի։

-Հայաստանի անկախության 30 տարիների ընթացքում կարող ենք հարաբերությունների կարգավորման փորձեր թվարկել, որոնք բոլորն էլ ձախողվել են։ Բայց այս անգամ իրավիճակն էապես տարբեր է, այն իմաստով, որ երեսուն տարի շարունակ Հայաստանն ասում է, որ պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների, իսկ Թուրքիան չի էլ թաքցնում, որ ունի նախապայմաններ։ Հիմա իրադրությունն այնպիսին է, որ երեսուն տարվա ընթացքում Հայաստանի չընդունած նախապայմաններն արդեն ՀՀ-ին պարտադրվեցին պատերազմի հետևանքով։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Թամարա Հակոբյան