Դա Ալիևի կապրիզն էր․ նա խնդիրներ ունեցավ Բրյուսելում՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը․ Անուշ Բեղլոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.12.2024 | 15:44
ԱՄՆ-ը հաջողությամբ փորձարկել է LRHW գերձայնային հրթիռը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 15:36
Նորմալ միսը տանում են վառում, ինչի՞ են վառում․ «ԳՈՒՄ»-ի շուկայի անասնաբույժ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 15:25
Վճռով՝ սնանկ, հայտարարագրով՝ հարուստ. դատախազների բարեվարքության չափանիշները
13.12.2024 | 15:24
Ադրբեջանում զորակոչի տարիքային շեմն առաջարկվում է նվազեցնել՝ հասցնելով 30 տարեկանի
13.12.2024 | 15:16
Խուդաթյանը Գյումրու համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել համայնքի ղեկավարի Ժ/Պ Սարիկ Մինասյանին
13.12.2024 | 15:08
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը 4000-րդ պարեկությունն է իրականացրել
13.12.2024 | 15:06
«Լավ է՝ էսօր էս շխուրն եղավ, իմացան էս ինչ թուղթ է» մսավաճառ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 15:00
Գալուզինը՝ Սյունիքի մարզով «ճանապարհի» մասին, Մոլդովայում արտակարգ դրություն է սահմանվել․ ԼՈՒՐԵՐ
13.12.2024 | 14:53
Ուկրաինայի իշխանությունները հաղորդում են էներգետիկ օբյեկտների վրա ռուսական զանգվածային հարձակման մասին
13.12.2024 | 14:51
Թրամփը կարող է Իսրայելին առաջարկել ռմբակոծել Իրանի միջուկային օբյեկտները. WSJ
13.12.2024 | 14:45
ՄՊՀ-ն ավելի քան 1 մլրդ դրամով տուգանել է բենզին իրացնող 4 խոշոր ընկերությունների՝ հակամրցակցային համաձայնության համար
13.12.2024 | 14:42
Վարչապետը ժամանել է Մոսկվա
13.12.2024 | 14:22
Պեսկովը հայտնել է, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպում Մոսկվայում չի նախատեսվում
13.12.2024 | 14:08
Դամասկոսում Թուրքիայի դեսպանությունն ավելի քան մեկ տասնամյակ անց կվերսկսի գործունեությունը
13.12.2024 | 13:44
Այսօր Թբիլիսիում մեկ տասնյակից ավելի բողոքի ակցիաներ են նախատեսված
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանն է

-Տիկի՛ն Բեղլոյան, ի վերջո՝ ի՞նչ որոշում է կայացվել Բրյուսելում ապաշրջափակման հարցով։ Իլհամ Ալիևը պնդում է՝ Ադրբեջանին հաջողվել է համոզել Հայաստանին դեպի Նախիջևան ավտոմոբիլային ճանապարհ բացելու հարցում: Այս մասին նա խոսել է իսպանական El Pais պարբերականի հետ զրույցում: Ըստ նրա՝ ներկայում քննարկում են այդ միջանցքների՝ այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» իրավական ռեժիմը։ Ի՞նչ է կատարվում դիվանագիտական հարթությունում։

-Պետք է արձանագրենք, որ և՛ Մոսկվայում, և՛ եվրոպական այս այցի ժամանակ պարզ դարձավ, որ միջազգային հանրությունը, աշխարհաքաղաքական տարբեր միավորներ, ինչպիսիք են ՌԴ-ն և ԵՄ-ն, չեն կարող համակերպվել և հանդուրժել ագրեսիվ ու ոչ կառուցողական մոտեցումները։ Չնայած, իհարկե, բանակցությունների վերաբերյալ միշտ սատարող հայտարարություններ են անում, այնուամենայնիվ, Ալիևի այսպիսի ցավագին հարցազրույցները և հայտարարությունները՝ միջանցքային տրամաբանությունը և մեթոդները, չեն կարող հավանության արժանանալ տարբեր միջազգային դերակատարների կողմից։ Ալիևն իր այդ հայտարարությամբ փորձեց արդարանալ և բացատրել միջազգային հանրությանն ու այն ուժերին, որոնք, ես համոզված եմ, իրեն վարագույրի հետևում բացատրել են, որ անթույլատրելի է սպառնալիքներով այդպիսի պահանջներ դնել, և ես այդ հայտարարությունը համարում եմ արդարացման և բացատրության փորձ։

-Նաև չթերագնահատենք ադրբեջանական կողմի դիվանագիտական ձիրքը սպառնալով Լաչինում ևս մաքսակետեր տեղադրել, ակնհայտ չէ՞, որ այդպիսով միայն ՀՀ-ին չեն փորձում ցավեցնել, այլև ռուս խաղաղապահներին, որոնք խնդիրներ կունենան ադրբեջանական ձեռքով։ Շոշափում են նաև ՌԴ-ի նյարդերը։

-Ես կարող եմ համաձայնվել Ձեզ հետ, եթե պոստֆակտում վերլուծենք, և կարող եմ համաձայնվել, որ այս հայտարարությունը նաև դուր չէր գա ՌԴ-ին։ Ես կարծում եմ՝ դա իրավիճակային հայտարարություն է, և այսպես թույլ փորձ է՝ մեկ հարթության մեջ դնել Լաչինի միջանցքը և իր հորինած կոնցեպտը։ Դա անմիջապես ստացավ համապատասխան արձագանք ՀՀ վարչապետի կողմից։ Հստակ ասվեց, որ դա չի կարող լինել նույն բանը, չի կարող դիտարկվել հավասար հարթության մեջ հենց այն պատճառով, որ Լաչինի միջանցքի մասին գրված է նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, իսկ իրենց պատկերացրած և երազած միջանցքի մասին որևէ բան գրված չէ որևէ կերպ։ Դա ուղղակի կապրիզ է։ Կարծում եմ, որ միջազգային խնդիրներ ունեցավ Ալիևը Բրյուսելում՝ նույնիսկ մինչև վարչապետի հետ հանդիպումը։

-Այս մեկ տարվա ընթացքում մենք ամեն ինչ տեսանք Ադրբեջանի կողմից՝ ագրեսիա, ռազմական շանտաժ, ճնշման միջոցներ, որոնցով նպատակ ունեին ՀՀ-ին հակել իրենց պահանջների կատարման։ Բայց հայկական կողմից ոչ միայն քաղաքական և դիվանագիտական դիմադրություն ստացան, այլև, մեծ հաշվով, հայկական բանակի աչքը չվախեցավ ադրբեջանական ռազմական սադրանքներից։ Չի երևում այն կետը, որով Ադրբեջանը կարող է ստանալ միջանցք։ Արդեն մնում է լայնածավալ պատերազմը, կգնա՞ դրան։

-Իհարկե, պետք չէ երբեք 100 տոկոսով համոզված լինել, որ քո թշնամին, քո հակառակորդը չի սանձազերծի լայնածավալ ռազմական գործողություններ, նույնիսկ՝ ժամանակավոր։ Այնուամենայնիվ, ռացիոնալ տեսակետից և դիտարկելով տարածաշրջանում ներկա զարգացումները և այն վիճակը, որն ստեղծվել է 44-օրյա պատերազմից հետո, մենք բավականին մեծ հավանականությամբ կարող ենք ասել, որ մոտակա ժամանակներում Ադրբեջանը չի գնա որևէ լայնածավալ մարտական գործողության։ Դա իրեն ուղղակի թույլ չեն տա։ Եվ պետք է ֆիքսենք մեկ փաստ՝ Ադրբեջանն իրեն պահում է որպես պարտված երկիր, այսինքն՝ չնայած իրենք հայտարարում են, որ հաղթանակել են, բայց իրենց ամբողջ գործողությունները, հայտարարությունները, ավելին կորզելու փորձերը խոսում են այն մասին, որ իրենք պարտվածի հոգեբանությունը չեն հաղթահարել։ Իսկ պարտվածի հոգեբանությունը միշտ չբավարարվածի և խոցելի հոգեբանություն է։ Եվ այդ տեսակետից պետք է նաև ասեմ, որ ի պատիվ մեր երկրի՝ չնայած ռազմական դաշտում ոչ այնքան հաջողված ենք եղել, մենք պահում ենք մեզ որպես հաղթանակած երկիր։ Այն հայտարարությունները, այն կառուցողական և դրական լիցքերը, որ հաղորդել ենք մեր միջազգային գործընկերների հետ բանակցություններում, խոսում է այն մասին, որ, այնուամենայնիվ, Հայաստանն է դրսևորում ինքնահարգանքի զգացումը։ Ալիևն իրարամերժ հայտարարություններ և քայլեր է անում, դա նկատում են ոչ միայն ՀՀ-ում, այլև միջազգային գործընկերները։ Այն, ինչ Բաքուն սանձազերծում է, բացարձակապես չի նպաստում Ադրբեջանի միջազգային հեղինակության կամ դիրքերի ամրապնդմանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան