ԵՄ առաջնորդները կհայտարարեն սահմանների անձեռնմխելիության սկզբունքը հարգելու անհրաժեշտության մասին

Լուրեր

11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Բոլորը

Բրյուսելի գագաթնաժողովում Եվրամիության առաջնորդները կհայտարարեն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին սահմանների անձեռնմխելիության սկզբունքի պահպանման անհրաժեշտության մասին։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Քննարկվելու է նաև Ուկրաինայի ծանր իրավիճակը, այն հարցը, թե ինչ անել սահմանի երկայնքով զորքերի տեղաշարժի հետ, ուստի այսօր մենք կրկին շեշտելու ենք, որ սահմանների անձեռնմխելիությունը Եվրոպայում խաղաղության կարևորագույն սկզբունքներից է, որ մենք միասին կանենք ամեն ինչ՝ այդ անձեռնմխելիությունը գործնականում պահպանելու համար»,- Բրյուսելում ԵՄ առաջնորդների գագաթնաժողովից առաջ ասել է Շոլցը լրագրողներին։

Կիևը և արևմտյան երկրները վերջերս բազմիցս մեղադրել են Մոսկվային Ուկրաինայի սահմանների մոտ ագրեսիվ գործողությունների մեջ։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը զորքերը տեղափոխում է իր տարածքում և իր հայեցողությամբ։ Պեսկովի խոսքով՝ դա ոչ մեկին չի սպառնում և չպետք է անհանգստացնի ոչ մեկին։

Տաթև Ֆռանգյան