Լիբերալ քաղաքականության դպրոցի առաջին շրջանավարտները ստացան իրենց ավարտական հավաստագրերը

Լուրեր

17.11.2026 | 19:01
Որտեղի՞ց էր այն փողը, որը տալիս էր․ Վահագն Ալեքսանյանը՝ Արսեն Գևորգյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 18:49
Թուրքիայի դատարանն ընդդիմադիր Sözcü TV-ն պետական ​​վերահսկողությանն է փոխանցել․ ոստիկանությունը ձերբակալել է ղեկավարներին
17.11.2026 | 18:28
Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքում Իրանը շատ մեծ գին կվճարի
17.11.2026 | 18:22
Եթե ես վաղը բանտում մահանամ, ինձ հետ սենց չվարվեք հանկարծ․ Եղոյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 18:15
Խցանումներից խուսափելու համար քննարկվում են կենտ ու զույգ համարներով երթևեկության սահմանափակումներ և տուգանքների խստացում․ Ավինյան
17.11.2026 | 18:10
Շաքի մտած ադրբեջանցու գործողությունները՝ ըստ մեղադրանքի // Պապիկյանը Բրյուսել է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
17.11.2026 | 18:02
Բրազիլիայի հավաքականը խփեց 7 գոլ, Վինիսիուսի հեթ-տրիկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 17:54
Կատարը նախազգուշացրել է՝ Իրանի հարձակումը Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազայի վրա սպառնում է խաղաղ բանակցություններին
17.11.2026 | 17:45
Ընկերությունները կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել, նույնիսկ եթե հանցանք կատարած անձը հայտնի չէ․ ԱՆ-ի նոր առաջարկը
17.11.2026 | 17:37
ՔՊ-ից մի հոգի է ցավակցություն հայտնել․ Նարեկ Կարապետյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 17:28
Հայաստանում կարող են վերանայվել բենզալցակայանների՝ բնակելի շենքերից հեռավորության և հողատարածքի նվազագույն մակերեսի պահանջները
17.11.2026 | 17:17
«Վերահաստատեցինք՝ համեղ ծիրանները հայկական են»․ դեպի ԵՄ երկրներ հայկական արտադրանքի արտահանումն աճում է․ Միրզոյանը հանդիպել է Մաթա Կոսի հետ
17.11.2026 | 17:07
Հայաստանի Մ-17 հավաքականը ոչ-ոքի խաղաց Լյուքսեմբուրգի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 17:00
Երևանի փողոցներում լքված գույքը կտեղափոխվի հատուկ տարածք․ սեփականատերերին 6 ամիս ժամանակ կտրվի՝ այն հետ պահանջելու համար
17.11.2026 | 16:52
Սկսվել է «Տիգրան ջան, սիրուն չի» օպերացիա. Գևորգ Ստեփանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հարգելի գործընկեր,

Սույն թվականի ապրիլի 10-ին Լիբերալ քաղաքականության դպրոցի առաջին 39 շրջանավարտ ստացավ ավարտական հավաստագիր։ Հավաստագրերի հանձնման արարողությանը ներկա  էին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սիվիտալսկին, Միացյալ Թագավորության Արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը, դիվանագետներ և ներկայացուցիչներ ՀՀ-ում ԱՄՆ-ի,  Վրաստանի և Ուկրաինայի դիվանագիտական ներկայացուցչություններից։ Միջոցառմանը ներկա են եղել նաև Լիբերալ քաղաքականության դպրոցում դասախոսություններով ներկայացած փորձագետները։

Ողջույնի խոսքով շրջանավարտներին շնորհավորել են  դպրոցի տնօրեն Հայկ Կոնջորյանը, ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը, ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՄԹ Արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը և ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

 

Լիբերալ քաղաքականության դպրոցը հիմնադրվել է 2017թ.: Դպրոցի նպատակն է՝ նպաստել Հայաստանում նոր սերնդի առաջնորդների կերտմանը, ովքեր կկրեն լիբերալ գաղափարներն ու արժեքները և կդառնան Հայաստանում ժողովրդավարության կառուցման առաջամարտիկներ: Դպրոցի երկրորդ խմբի դասերը կմեկնարկեն 2018թ. ապրիլին, դասախոսություններով հանդես կգան դեսպաններ, դասախոսներ, հայաստանյան և օտարերկրյա փորձագետներ և տարբեր ոլորտի առաջատար մասնագետներ: