Թուրքերին հաղթել և ռեգիոնից հեռացնել կարո՞ղ ենք․ ՀՀ-ն չունի՛ դաշնակից՝ մենակ է թշնամի հայտարարված երկրների դեմ․ Վարդան Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.08.2026 | 20:04
Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Հենրիկ Հայկյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար
22.08.2026 | 19:27
Վանաձորում և երեք բնակավայրում գազանջատումներ կլինեն
22.08.2026 | 18:55
Ozon-ի վրա առաջին հարձակումն է տեղի ունեցել․ Զելենսկին մեկնաբանել է
22.08.2026 | 18:26
Փաշինյանը շրջայց է կատարել «Վարչաֆեստ»-ի շրջանակում բացված տաղավարներում
22.08.2026 | 17:48
Օգոստոսի 24-ին Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.08.2026 | 17:05
Չընդունված, բայց դրական միավոր ստացած դիմորդները կարող են դիմել թափուր տեղերի համար. ԿԳՄՍՆ
22.08.2026 | 16:42
Իրաքից տաք օդի ալիք է ներթափանցում. ջերմաստիճանը կհասնի +40 աստիճանի
22.08.2026 | 16:18
Արթուր Պետրոսյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
22.08.2026 | 15:55
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
22.08.2026 | 15:34
Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
22.08.2026 | 15:05
Դատախազությունը դատարանում կվիճարկի Ալավերդիում 6 մանկապարտեզների մասնավորեցման օրինականությունը
22.08.2026 | 14:44
«Երևանի գիշերները» բացօթյա համերգաշար՝ Երևանի այգիներում
22.08.2026 | 14:29
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 630 տոննա ցորեն և 36 տոննա պրոպան
22.08.2026 | 14:28
«Հայքը» հեռացվել է ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերից
22.08.2026 | 14:05
Չեղարկված չվերթների պատճառով նոր ավիատոմսերի համար 902 ՀՀ քաղաքացի փոխհատուցում է ստացել
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Իրավունքի և ազատության կենտրոն» ՀԿ ղեկավար, իրավապաշտպան Վարդան Հարությունյանի հետ

-Պարո՛ն Հարությունյան, Դուք մշտապես պնդել եք, որ հարևանների հետ Հայաստանը պետք է կարգավորի հարաբերությունները։ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ են նշանակելու։ Ավելին՝ առաջիկայում Ստամբուլ-Երևան չարտերային թռիչքներ են գործարկվելու: Երևանն էլ հատուկ ներկայացուցիչ կնշանակի։ Արդեն իսկ ԱԺ-ի ընդդիմադիր ներկայացուցիչները պնդում են, որ թուրքերն ուզում են մեր տունը վերցնել, մեզ սպանել, ոչնչացնել, ինչպե՞ս կարելի է նրանց հետ հարաբերություններ հաստատել։ Ո՞րն է Ձեր տեսակետը։

-Գիտեք՝ միանշանակ է, որ հարևանների հետ պետք է ապրել համերաշխ, հակառակ դեպքում, միշտ ես ունենալու խնդիրներ, ընդ որում՝ եթե դու այն հարևանը չես, որ կարողանաս մյուսներին թելադրել քո կամքը։ Վերջին հաշվով, մենք այս տարածաշրջանում ենք ապրում, և պետք է շարունակենք ապրել այս տարածաշրջանում, և մեր խնդիրը պետք է լինի՝ պահպանել մեր պետությունն ու պետականությունը և շարունակել լինել այստեղ։ Եթե մեր խնդիրը լինելիությունը, պետականության պահպանությունը չէ, այլ թշնամության բորբոքումը, պատմական անցյալի վրա եղած պատմական կրակը վառ պահելն է, դա է խնդիրը․․․ Կարելի է, իհարկե, ցեղասպանությունը դարձնել մեր այցեքարտը, հակաթրքությունը դիտարկելով հայրենասիրություն՝ շարունակենք ապրել այնքան, ինչքան կապրենք։

-Թուրքերի հետ հարաբերություն հաստատելով՝ մոռացության չե՞նք տալու այն, որ մեզ ցեղասպանել ու կոտորել են, մեր պատմական հայրենիքն են խլել։

-Ի՞նչ կապ ունի անցյալ մոռանալն ու այսօրվա իրականությունը։ Անցյալը դա անցյալն է, եղել և անցել է, մենք ապրել ենք այս տարածաշրջանում թուրքերի հետ միասին մի քանի հարյուրամյակ՝ 600-700 տարի, այնուհետև եղել են այդ հարյուրամյակների ընթացքում բազմաթիվ խնդիրներ, եղել է Եղեռնը 20-րդ դարի սկզբին։ Մենք, իհարկե, պետք է ապրենք՝ չմոռանալով մեր անցյալը։ Պատմությունը հենց դրա համար էլ գոյություն ունի, հիշողությունը դրա համար էլ կա, որպեսզի մենք կարողանանք այնպես անել, որ անցյալը չկրկնվի։ Հաշվի առնելով անցյալի վատը, այն դրվագները, որոնք անցանկալի են մեզ համար, ապագան այնպես կառուցենք, որ չկրկնվեն մեզ համար։ Եթե պետք է այդ անցյալը պատճենենք և որպես իրականություն դիտարկենք այսօր, և մեր վաղը կառուցենք միայն ու միայն անցյալի բացասականը հաշվի առնելով, մենք չենք կարողանա խուսափել դրանից։ Ինչ վերաբերում է մերկապարանոց հայտարարություններին, որ նրանք խնդիր ունեն մեզ ոչնչացնելու, դեռևս նման հայտարարություններ և նման ոտնձգություններ չեն եղել։

-Եկեք կոնկրետացնենք հարցը՝ պե՞տք է տարանջատել Թուրքիան և Ադրբեջանը իրարից, թե՞ ոչ, որովհետև իրենք են ասում՝ «մեկ ժողովուրդ՝ երկու պետություն»։

-Դրանք տարբեր պետություններ են՝ իրենց տարբեր շահերով։ Բնական է՝ բարեկամ երկրներ են, եղբայր ժողովուրդներ են, ինչպես, ասենք, լեհերը և ռուսները, բայց նրանց շահերը տարբեր են, ուկրաինացիները և ռուսները սլավոն ժողովուրդներ են, բայց նրանց շահերը տարբեր են։ Մի պահից կարող են համընկնել նրանց շահերը, մյուս պահից՝ տարբեր լինել, բայց դրանք տարբեր ժողովուրդներ են։ Ադրբեջանցիների հետ ունեն հակամարտություն, պատերազմ, ընդ որում՝ չլուծված հակամարտություն, որի լուծմանը ձեռնամուխ չենք եղել 23-25 տարի՝ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանի օրոք քայլ էլ չի արվել, որ թշնամությունը մեղմվի, և հանգեցրեց պատերազմի։ Եվ հիմա բնական է՝ պատերազմի ժամանակ նրանց եղբայր ժողովուրդը աջակցեց նրանց, մենք շատ լավ և ամուր պետք է հիշենք՝ մենք չունենք եղբայր ժողովուրդ։ Մենք այնպիսին չենք, ինչպես սլավոնները և թուրքերը, մենք մենակ ենք, ընդ որում՝ մենակ ենք այն ժողովուրդների և երկրների հետ, որոնց ի սկզբանե հայտարարում ենք մեզ թշնամի։ Եթե խելք ու տրամաբանություն ունենք, պետք է մտածենք՝ մենք կարո՞ղ ենք նրանց հաղթել, կարո՞ղ ենք հեռու պահել այս տարածաշրջանից, հեռու պահել այստեղից և ապրել այս տարածաշրջանում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան