Հայաստան-ԵՄ համաձայնագիրն Ազգային ժողովը վավերացրեց
ԱԺ-ն վավերացրեց Կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը: Համաձայնագիրը վավերացվեց միաձայն՝ 95 կողմ քվեարկությամբ: