ԵՄ-ն Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի հետ համատեղ դիտարկում է ՌԴ-ի նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառումը

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ԵՄ-ն ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ համատեղ նոր պատժամիջոցներ է դիտարկում ՌԴ-ի դեմ, սակայն դեռևս հստակ որոշում չկա։ Այս մասին այսօր հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք այսօր կոնկրետ որոշումներ չենք ընդունի պատժամիջոցների վերաբերյալ։ Մենք ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ ուսումնասիրում ենք, թե ինչ միջոցներ կարող են ընդունվել, երբ և ինչպես՝ համակարգված ռեժիմով»,- ասել է Բորելը։

Նրա խոսքով՝ իրավիճակը Ուկրաինայում և ուկրաինական սահմանի մոտ ռազմական ուժեր կուտակելու՝ ՌԴ-ին ուղղված մեղադրանքները դառնալու են նախարարների հանդիպման հիմնական թեմաներից մեկը։

«Այդ քննարկումը կլինի Մեծ յոթնյակի հանդիպման քննարկման շարունակությունը, որտեղ մենք հայտարարել ենք մեր մտադրության մասին՝ խստորեն աջակցել Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Մենք հիմա զսպման ռեժիմում ենք, որպեսզի թույլ չտանք նոր ռազմական ճգնաժամի առաջացումը։ Մտադիր ենք Ռուսաստանին ուժեղ ազդանշան ուղարկել, որ ցանկացած ագրեսիա ունենալու է բարձր գին»,- ասել է Բորելը՝ չնշելով, թե ազդանշանը կոնկրետ ինչ է ենթադրելու։

 

Էմմա Չոբանյան