«Ծառուկյան» խմբակցությունը չի ուզում անձնավորել վերարտադրությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.11.2026 | 12:58
TRIPP-ի զարգացման ընկերության համար հատուկ իրավական կարգավորումներ կսահմանվեն․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց փաթեթը
12.11.2026 | 12:53
Ռուսական հերթական հարվածի հետևանքով Ուկրաինայում զոհեր կան
12.11.2026 | 12:49
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 12:38
Արհեստական բանականության օրեր Հայաստանում. ի՞նչ է սպասվում նոյեմբերի 13-ին և 14-ին
12.11.2026 | 12:27
Իսպանիայում զանգվածային բողոքի ցույցեր ու համընդհանուր գործադուլ է անցկացվել՝ մատչելի բնակարանների պահանջով
12.11.2026 | 12:19
Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել Շահրիյար Մամեդյարովի հետ հանդիպումը
12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
Բոլորը

«Ծառուկյան» խմբակցությունը դեռ որոշում չունի, թե ինչպես է քվեարկելու վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածությանը, սակայն հայտնի է, որ քվեարկելու է միաձայն: 2015-ի ընտրություններից առաջ ընդդիմությունը, նաև «Բարգավաճ Հայաստանն» ասում էր, որ նոր Սահմանադրությունն ապահովելու է Սերժ Սարգսյանի վերարտադրությունը վարչապետի պաշտոնում։ Այսօր ծառուկյանականներն ընդհանրապես չեն ուզում այդ մասին հիշել:

«Երբ որ Սահմանադրության հանրաքվեն տեղի է ունեցել, հենց Սահմանադրությամբ ամրագրվել է, կլինի ձեր ասած՝ վերարտադրություն կամ մեկ այլ անվանումով կոչեք, արդեն կանխորոշվել է, թե ինչպիսին է լինելու իշխանության ճակատագիրը, բնույթը և բովանդակությունը»,- ասում է ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը։

Վերջինս անպատասխան է թողնում նաև այն հարցը, թե երեկվանից, երբ պաշտոնապես հայտնի է, որ վարչապետի հանրապետական թեկնածուն Սերժ Սարգսյանն է, չի ստացվու՞մ, որ նա պաշտոնավարման երրորդ ժամկետին է գնում։ Միքայել Մելքումյանը չի ուզում անձնավորել այդ փաստը՝ դա մեծամասնությունն է որոշում։

 «Լրագրող- Պարոն Մելքումյան, ես ներողություն եմ խնդրում, դուք էս ընթացքում ոչ մի ընդդիմադիր միտք չասեցիք, ո՞նց եք ընդդիմադիր։

Միքայել Մելքումյան- Չէ, ընդդիմադիր միտք ասելը ո՞րն ա, ընդդիմադիր միտք ասելը նա է, որ անընդհատ անձնավորված պիտակնե՞ր կպցնենք։ Եթե, ներողություն, ապրիլի 2-ին իրենք հաղթել են, իրենք չեն որոշու՞մ։ Հիմա անունը ի՞նչ, վերարտադրությո՞ւն, թե՞ արտադրություն»։

Էդուարդ Շարմազանովի աշխատասենյակում կախված է Հայաստանի շարքային քաղաքացի Սերժ Սարգսյանի լուսանկարը։ Հայտնի է, որ խորհրդարանը Հանրապետական կուսակցության գրասենյակը չէ։ Դա պարոն Շարմազանովին քիչ է հետաքրքրում։

«Էդուարդ Շարմազանով- Ես որևէ կաշկանդվածություն չունեմ, թե ում նկարը կախեմ։ Այ էնտեղ էլ Հռոմի պապի և Վեհափառ Հայրապետի նկարն է (ցույց է տալիս պատին կախված փոքրիկ վրձնանկարը-Մ․ Ա․)։

Լրագրող- Իսկ Արմեն Սարգսյանի նկարը կախելու՞ եք։

Էդուարդ Շարմազանով- Եթե օրենքը պարտադրի՝ այո, եթե չպարտադրի՝ կտեսնենք։ Ինչքան ես կլինեմ այս սենյակում այնքան կախված կլինի պարոն նախագահ Սերժ սարգսյանի լուսանկարը»։

Սերժ Սարգսյանի վերարտադրության թեման պարոն Շարմազանովը համարում է հեքիաթ և կեղծ օրակարգ՝ ինքը մինչև 2022-ը դեր է ունենալու մեր քաղաքական կյանքում:

«Էդուարդ Շարմազանով-Եթե էդ վերարտադրությունը օրինական է, որևէ խնդիր ես չեմ տեսնում, տիկին Մերկելը 4 անգամ վերարտադրվել է և կարող է 14 անգամ վերարտադրվի։

Լրագրող-Մերկելը նախագահ չի եղել։

Էդուարդ Շարմազանով- Կապ չունի։ Առաջին դեմք է եղել։

Լրագրող- Տիկին Մերկելը Սահմանադրություն չի փոխել։

-Մենք էլ փոխել ենք Սահմանադրությունը հանուն ժողովրդի»։

Ի դեպ, Հանրապետականի խոսնակն անդրադարձավ նաև «Քաղաքացիական պայմանագրի» առաջնորդ Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» ակցիային և նրա որոշ գործողություններ անվանեց մանկապարտեզային։ Ավելին չի ասի:

«Էդուարդ Շարմազանով- Ես չեմ պատրաստվում քաղաքական բանավեճը իջեցնել միջանձնային սնիկերսի ու թվիքսի մակարդակին։

Լրագրող- Ի՞նչ եք անելու, եթե փողոցը փակեն։

Էդուարդ Շարմազանով-Գալու ենք ու քվեարկենք»։

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի գործողություններին հրաժարվում է անդրադառնալ նաև «Լուսավոր Հայաստանը»։ Մասնավորապես չի անդրադառնա այն հարցին, թե կմիանա՞ն Փաշինյանին, եթե նրան հաջողվի կանգնեցնել Սերժ Սարգսյանի վարչապետությունը:

«Մեկ է, չեմ անդրադառնալու»,- ասում է Գևորգ Գորգիսյանը։

Սակայն ընդդիմադիր պատգամավորը կասկած չունի՝ Սերժ Սարգսյանին վարչապետ դարձնելը վերարտադրություն է և մեզ մոտեցնում է բռնապետությանը։ Դրա դեմ իրենք ամեն գնով պայքարելու են։ Բայց դա կտարբերվի Փաշինյանի պայքարից:

«Գևորգ Գորգիսյան-Քրտնաջան աշխատանքով, որպեսզի ամեն օր մենք ուժեղանանք և հետագայում կարողանանք այդ ամեն ինչի դեմն առնել։

Լրագրող- Հաջորդ ընտրությունների ժամանա՞կ։

Գևորգ Գորգիսյան- Այո։ Եթե լինի ինչ-որ ֆորս մաժորային իրավիճակ, միգուցե նաև այդ ժամանակ»։

 

Մհեր Արշակյան