«Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա «Պոետի սերը» խորագրով համերգ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Դեկտեմբերի 22-ին, ժամը 19:00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա «Պոետի սերը» խորագրով համերգ. տեղեկացնում են Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի հասարակայնության հետ կապերի բաժնից։

Կհնչեն Ռոբերտ Շումանի «Պոետի սերը» երգաշարն՝ ըստ Հայնրիխ Հայնեի պոեմի, Կլարա Շումանի թ․ 17 Էքսպրոմտը, ինչպես նաև Ալեքսանդր Սպենդիարյանի, Ռոմանոս Մելիքյանի և Նիկոլ Գալանտերյանի ստեղծագործությունները։ Որպես մենակատար հանդես կգա Ասատուր Բալջյան (բարիտոն), կոնցերտմայստեր՝ Կատարինե Հովսեփյան (դաշնամուր)։

Նշենք, որ համերգը յուրահատուկ է նրանով, որ «Պոետի սերը» երգաշարն ամբողջական տարբերակով հազվադեպ է հնչում Հայաստանում։

Ասատուր Բալջյանը 2008 թ․ արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի տարվա լավագույն երգիչ անվանակարգում։

2012-ին ճանաչվել է Ամենամյա Վիտենբերգյան երաժշտական խաղերի հաղթող (Գերմանիա): Վարպետության դասեր է անցել Շվեյցարիայում, Իսրայելում, Հայաստանում և այլ երկրներում։ Եղել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երգչախմբի և Ազգային օպերային թատրոնի մենակատար։