ԱՀԿ-ն համեմատել է կորոնավիրուսի «դելտա» և «օմիկրոն» շտամները

Լուրեր

08.05.2024 | 17:53
Պետական գույքի կառավարման կոմիտեն «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին է նվիրաբերել շենք-շինություններ և հողամաս
08.05.2024 | 17:44
Խարկովում ուսումնական հաստատության մարզադաշտին հարվածի հետևանքով դեռահասներ են վիրավորվել
08.05.2024 | 17:42
ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը․ ԱԳՆ
08.05.2024 | 17:39
ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին աշխատելու է արտակարգ ռեժիմով
08.05.2024 | 17:35
Փարիզ-2024. ազատ և հունահռոմեական ոճի ըմբիշները կմասնակցեն օլիմպիական վարկանիշային վերջին մրցաշարին
08.05.2024 | 17:32
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ տուժողներին պատճառված վնասը ավելի քան 102 մլն ՀՀ դրամ է կազմում․ ՔԿ
08.05.2024 | 17:23
Ադրբեջանը և Բուլղարիան ռազմավարական գործընկերության ամրապնդման հռչակագիր են ստորագրել
08.05.2024 | 17:17
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայկական համայնքի ներկայացուցիչների հետ
08.05.2024 | 17:11
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց մասնագիտական ուսուցման և աշխատանքով ապահովման պետական աջակցության ծրագրից այս պահի դրությամբ օգտվում է շուրջ 780 անձ
08.05.2024 | 16:59
Հնդկաստանում 4 մարդ է ձերբակալվել քաղաքացիներին Ուկրաինայում պատերազմի ուղարկելու կասկածանքով
08.05.2024 | 16:47
Ավազակություն անչափահասի նկատմամբ՝ Լոռու մարզում․ կալանավորվել է նրա համադասարանցին
08.05.2024 | 16:35
Լեհաստանի, ԱՄՆ-ի և Բալթյան երկրների ռազմաօդային ուժերը զորավարժություններ են սկսել
08.05.2024 | 16:23
Սանոսյանն ու ՀՀ-ում Բրազիլիայի դեսպանը քննարկել են էներգետիկ ոլորտի վերաբերյալ հարցեր
08.05.2024 | 16:11
Տեխնոլոգիաները՝ Սլովակիայից, ֆինանսները՝ Ադրբեջանից․ Սլովակիայի վարչապետը՝ Բաքվի հետ ռազմարդյունաբերական նախագծերի մասին
08.05.2024 | 16:03
Անձրև, ամպրոպ, կարկուտ, քամու ուժգնացում․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին
Բոլորը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետները եզրակացրել են, որ կորոնավիրուսի նոր մուտացիան՝ «օմիկրոն» շտամը, ավելի արագ է տարածվում, բայց ավելի քիչ վտանգավոր է, քան «դելտա» շտամը։ Միաժամանակ, կազմակերպությունն ընդգծել է, որ դա նախնական տվյալ է, և «օմիկրոն»-ը դեռ պետք է հետազոտության ենթարկվի, հայտնում է NDTV-ն։

Բացի այդ, ԱՀԿ-ն ընդգծել է, որ «օմիկրոն»-ն ավելի արագ է տարածվում, քան «դելտա»-ն։ Այն նաև «կարող է նվազեցնել COVID-19-ի դեմ արդեն մշակված պատվաստանյութերի արդյունավետությունը»։

«Այնուամենայնիվ, «օմիկրոն»-ն այնքան էլ վտանգավոր չէ, որքան «դելտա»-ն»,- հայտնում են կազմակերպությունից:

ԱՀԿ-ն այս եզրակացությունը հիմնում է «ներկա պահին առկա սահմանափակ տեղեկատվության վրա»:

Կազմակերպությունից հայտնել են, որ «օմիկրոն» շտամը հայտնաբերվել է 63 երկրներում: Դրանց թվում են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Թուրքիան, Բելգիան, Նիդերլանդները, Մեծ Բրիտանիան, Իսրայելը և Գերմանիան։

Հիշեցնենք՝ «օմիկրոն» շտամն առաջին անգամ հայտնաբերվել է նոյեմբերի վերջին Հարավային Աֆրիկայում և Բոտսվանայում:

Տաթև Ֆռանգյան