Հնդկաստանում 4 մարդ է ձերբակալվել քաղաքացիներին Ուկրաինայում պատերազմի ուղարկելու կասկածանքով

Լուրեր

09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 19:47
Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ կլինի Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը
09.09.2026 | 19:33
Գերմանիայի ԱԳՆ-ն աջակցել է զորակոչային տարիքի ուկրաինացի տղամարդկանց Ուկրաինա վերադարձնելու առաջարկին
09.09.2026 | 19:16
Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն
09.09.2026 | 19:00
Պուտինն ուզում է վարկաբեկել Փաշինյանին․ պահանջում է հանրաքվե, որ ԵՄ-ին ցույց տա՝ նա Սերժ Սարգսյանից չի տարբերվում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հնդկաստանի 4 քաղաքացի է ձերբակալվել, որոնց կասկածում են տեղի բնակիչներին փորձել են ներգրավել Ուկրաինայի պատերազմում՝ առաջարկելով աշխատել կամ սովորել Ռուսաստաում։ Հնդկաստանի Հետաքննությունների կենտրոնական բյուրոն հայտնել է, որ կասկածյալների զոհ է դարձել շուրջ 35 քաղաքացի, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ըստ ԶԼՄ-ների՝ այդ մարդկանց խոստացել են բարձր աշխավարձ և ռուսական քաղաքացիություն, նաև վստահեցրել, որ ստիպված չեն լինի զենք վերցնել։

Ռազմաճակատում հայտնված Հնդկաստանի քաղաքացիների հարազատները լրագրողներին պատմել են, որ իրենց մտերիմներն ակնկալել են աշխատանք, որոնք կապված չեն լինի ռազմական գործողություններին մասնակցության հետ։ Փոխարենը նրանց ուսուցանել են ինքնաձիգ օգտագործել և ուղարկել Ուկրաինա՝ ռազմաճակատ։

Ըստ AFP-ի՝ Ուկրաինայում Հնդկաստանի առնվազն երկու քաղաքացի է զոհվել, որոնց ստիպել են կռվել ռուսական ուժերի կազմում։ Բյուրոն հայտնում է, որ կալանավորվածների թվում են Ռուսաստանում թարգմանիչ աշխատած անձ, որը զբաղվել է վիզաների ձևակերպմամբ և ավիատոմսերի գնմամբ, և երկու գլխավոր հավաքագրողները, որոնք աշխատել են Հնդկաստանի հարավային Քերալա և Թամիլնադ նահանգներում:

Reuters-ի փոխանցմամբ՝ Հնդկաստանի ԱԳ նախարարությունն այդ հարցը «խիստ արտահայտություններով» բարձրացրել է ռուսական իշխանությունների առաջ։ Մոսկվան չի արձագանքել իրավիճակը մեկնաբանելու՝ լրատվամիջոցի բազմաթիվ խնդրանքներին։

Հնդկաստանի հատուկ գործակալությունը նշում է, որ կալանավորվածները եղել են «մարդկանց անօրինական տեղափոխման միջազգային ցանցի» մաս, և հետաքննությունը շարունակվում է։

Ավելի վաղ Հնդկաստանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ աշխատում է ռուսական բանակի կազմում գտնվող երկրի մոտ 20 քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։ Մարտին էլ հատուկ ծառայությունը զեկուցել էր գործակալների ցանցի հայտնաբերման մասին, որոնք երկրի քաղաքացիներին շահութաբեր աշխատանքի պատրվակով հավաքագրել էին ռուսական բանակ՝ Ուկրաինայի պատերազմին մասնակցելու համար։

BBC-ն էլ ավեի վաղ կարողացել էր գտնել Ուտար-Պրադեշ նահանգից մի տղամարդու, որը գտնվել է Մոսկվայում։ Նա պատմել է, որ իրեն Ռուսաստան են կանչել յութուբյան ալիքի միջոցով, որտեղ խոստացել են աշխատանք ամսական 150,000 ռուփի (1813 դոլար) աշխատավարձով։