Ջո Բայդենը կարգադրել է Կենտուկի նահանգին լրացուցիչ օգնություն տրամադրել՝ տորնադոներից տուժածներին աջակցելու համար

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կենտուկի նահանգում բնական աղետ է հայտարարել սաստիկ տորնադոների և փոթորիկների պատճառով և հրամայել դաշնային օգնություն հատկացնել նահանգի բնակիչներին, հայտնում է Սպիտակ տունը։

«Նախագահ Ջոզեֆ Բայդենը հայտարարել է Կենտուկիում զանգվածային աղետի մասին և հրամայել դաշնային օգնություն տրամադրել՝ որպես համալրում նահանգային և տեղի իշխանությունների վերականգնողական աշխատանքներին ուժեղ փոթորիկներից, մրրկային քամիներից, ջրհեղեղներից և պտտահողմերից տուժած տարածքներում, սկսած 2021 թվականի դեկտեմբերի 10-ից»,- ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։

Դաշնային օգնությունը կարող է ներառել ծրագրեր՝ աջակցելու քաղաքացիներին և ձեռնարկություններին աղետների վերականգնման ժամանակ, ներառյալ՝ դրամաշնորհներ ժամանակավոր կացարանների համար և ցածր տոկոսադրույքով վարկերի տրամադրում՝ գույքի կորուստները փոխհատուցելու համար:

ԱՄՆ Կենտուկի նահանգում շաբաթ գիշերը մոլեգնած տորնադոյի հետևանքով ավելի քան 80 մարդ է զոհվել, տարերքի զոհերի ընդհանուր թիվը ԱՄՆ-ում գերազանցել է 90-ը: Կենտուկիի նահանգապետ Էնիդի Բեշիրը հնարավոր է համարում, որ զոհերի թիվը կարող է գերազանցել 100-ը:

Հաղորդվում է, որ վերվել են բազմաթիվ տներ և ձեռնարկություններ։ Բացի այդ, տասնյակ մարդիկ անհետ կորած են համարվում Կենտուկի նահանգի Մեյֆիլդ փոքրիկ քաղաքում մոմի գործարանի փլուզումից հետո:

Տաթև Ֆռանգյան