«Մենք լավ գիտենք, թե Աֆրինը ում ենք հանձնելու». Էրդողանի պատասխանը՝ Լավրովին

Լուրեր

12.11.2026 | 12:38
Արհեստական բանականության օրեր Հայաստանում. ի՞նչ է սպասվում նոյեմբերի 13-ին և 14-ին
12.11.2026 | 12:27
Իսպանիայում զանգվածային բողոքի ցույցեր ու համընդհանուր գործադուլ է անցկացվել՝ մատչելի բնակարանների պահանջով
12.11.2026 | 12:19
Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել Շահրիյար Մամեդյարովի հետ հանդիպումը
12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Թուրքիայում շարունակում են արձագանքել Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, որտեղ ռուս  պաշտոնյան հույս էր հայտնել, որ Թուրքիայի զինուժը Աֆրինը կհանձնի Սիրիայի կառավարական ուժերին. տեղեկացնում է ermenihaber-ը:

Թուրքիայի փոխվարչապետից հետո թեմայի շուրջ խոսել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, իշխող «Արդարություն և զարգացում»  (AKP-ԱԶԿ) կուսակցության  ժողովի ժամանակ։

«Դա սխալ դիրքորոշում է։ Մենք լավ գիտենք, թե Աֆրինը ում ենք հանձնելու։ Սիրիան այժմ գտնվում է նաև այլ երկրների ձեռքում, թող նախ նրանք խոսեն այդ տարածքները Սիրիային հանձնելու մասին։ Նրանց այն հայտարարությունը, թե մի շարք տարածքներ Սիրիայի կառավարական ուժերին է հանձնվել, մեզ համար համոզիչ չեն։ Երբ ժամանակը գա, մենք անձամբ Աֆրինը կհանձնենք աֆրինցիներին և ժամկետներն էլ մենք կորոշենք, այլ ոչ թե հարգելի Լավրովը»։ 

Հիշեցնենք, որ Մոսկվայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Լավրովը մասնավորապես ասել էր. «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երբևէ չի ասել, թե Թուրքիան ցանկանում է օկուպացնել Աֆրինը: Այս պահին, երբ թուրքական կողմի ներկայացուցիչները հայտարարում են, որ հիմնականում հասել են Աֆրինի հետ կապված իրենց նպատակներին, մենք մտածում ենք, որ Աֆրինում իրավիճակը կարգավորելու ամենապարզ ճանապարհը այդ հողերի վերահսկողությունը Սիրիայի կառավարությանը վերադարձնելն է»: