Բաքվի գերությունից` Երևանի բանտեր. ինչու են կալանավորում զինծառայողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 09:54
«Զապ» ու «Օշականցի Գևորիկ» մականուններով հայտնի անձինք կալանքի տակ են․ հիվանդանոցում տեղի ունեցած վիճաբանության գործն ուղարկվել է դատախազին
27.10.2026 | 09:46
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել Ասիայի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 09:38
Հոկտեմբերի 27-ի գործով վերջին մեկ տարում շուրջ 10 հարցաքննություն է կատարվել, ուսումնասիրվել են գաղտնի փաստաթղթեր
27.10.2026 | 09:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքվի գերությունից ազատված և հայրենիք վերադարձած զինվորներին, պարզվեց, սպասում են բանտային ճաղեր արդեն Հայաստանում: Ընդամենը վեց օր առաջ հայրենիք վերադարձած տասը գերիներից հինգին ՔԿ-ն մեղադրում է Քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասով՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Քննչական կոմիտեի միջնորդությամբ հինգից երկուսին կալանավորել են, մեկն ազատ է արձակվել, վերջին երկուսի մասին տեղեկություններ հայտնի չեն:

Դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձված գերիներից լեյտենանտ Սերժիկ Ամիրխանյանի և պայմանագրային զինծառայող Ռոբերտ Նազարյանի կալանքի միջնորդությունները բավարարվել են: Սերժիկ Ամիրխանյանը կալանավորվել է 2 ամիս ժամկետով և տեղափոխվել «Նուբարաշեն» ՔԿՀ, Ռոբերտ Նազարյանը կալանավորվել է մեկ ամիս ժամկետով: Դատարանը մերժել է նախկին գերիներից կոչումով մայոր, գումարտակի հրամանատարի տեղակալ Նարեկ Երիմյանին կալանավորելու միջնորդությունը։

Հիշեցնենք՝ այս զինծառայողները գերեվարվել էին այս տարվա նոյեմբերի 16-ին՝ Սյունիքի և Վայոց ձորի սահմանագոտում ծավալված արյունալի մարտերի օրը։ Այդ օրը հայկական կողմը երկու դիրք էր կորցրել։

Գերությունից վերադարձածներին դատում են քաղաքական ղեկավարության ցուցումով, պնդում է տասնամյակներ շարունակ զինվորների խնդիրներով զբաղվող իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն այս զինծառայողների գերեվարման հենց հաջորդ օրն էր ասել, որ անհրաժեշտություն կա պարզել՝ ի՞նչ հանգամանքերում են նրանք գերեվարվել:

Մինչ այդ՝ նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում, երբ Փաշինյանին խիստ անհրաժեշտ էր քաղաքացիների աջակցությունը, նա Բաքվում պահվող գերիների մասին դրական էր արտահայտվում և փորձագիտական շրջանակների համար տարակուսանք առաջացնող հայտարարություններ անում:

«Այդ տղաները Բաքվի բանտերում պայքարում են Հայաստանի անկախության համար, ինքնիշխանության համար, և նրանք մեզ կներեն մեկ-երկու ամիսներ ավելի մնալու համար, բայց իրենք մեզ չեն ների, եթե մենք զիջենք մեր երկրի անկախությունն ու ինքնիշխանությունը»,- ասել էր Փաշինյանը:

Փաշինյանի ելույթից հետո գերիները Բաքվի բանտերում ոչ թե երկու, այլ արդեն յոթ ամիս են պահվում: Ներե՞լ են Փաշինյանին ու իր թիմին, վարչապետի թիմակիցներից Էդուարդ Աղաջանյանն այս հարցին լայն ժպիտով այսպիսի մեկնաբանություն է տալիս․ «Ես այդ հարցն ընկալում եմ հռետորական հարց: Ես կարծում եմ՝ ձեր հարցը հռետորական է»։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն անմարդկային է համարում իշխանությունների գոծելաոճն այն ֆոնին, երբ գերությունից վերադարձածներին չեն թողնում վերականգնվել և նոր միայն կալանավորել:

Փաշինյանի մեկ այլ թիմակից, նրա հետ ազգակցական կապեր ունեցող պատգամավոր Հրաչյա Հակոբյանը չգիտի՝ ինչ վիճակում են գերությունից վերադարձածները, բայց նա հանցագործներին ճաղերի հետևում տեսնելու ցանկություն ունի:

Պետք է պարզվի, թե ինչ հանգամանքերում են նրանք գերի ընկել և վերջ, նշում է Հակոբյանն ու շեշտում՝ ավելին չի ցանկանում ասել:

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն էլ ակնկալում է, որ ոչ միայն զինվորները, այլ նաև նրանց վերադասները պատասխանատվության կենթարկվեն, այդ թվում՝ քաղաքական:

Գերիների կալանավորումը հաջորդում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե զինծառայողները դասալիք են, զենքերը դրել և հանձնվել են:

Հավելենք, որ նախօրեին էլ հրապարակվել էին Խծաբերդում գերեվարված տասը զինծառայողների ցուցմունքերը, որտեղ նկարագրվում էր, թե ինչպես են զինվորներն առանց կրակելու զենքերը դրել և հանձնվել թշնամուն: Իրավապաշտպանները գերությունից վերադարձածներին այսօրինակ թիրախավորելն անընդունելի են համարում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան