Բացահայտում. Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ին պարտադրել է իր թեկնածությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնում վերջին աշխատանքային օրը՝ ապրիլի 7-ին, հրաժեշտի հանդիպում ունեցավ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Համաձայն նախագահականի հաղորդագրության, խոսել են տնտեսական ցուցանիշների մասին: Հանդիպման ամենակարևոր հարցի մասին, սակայն, որևէ տող չկար հղորդագրության մեջ․ ՀՀ նախագահն ու վարչապետը խոսե՞լ են նոր վարչապետի թեկնածուի մասին, թե՝ ոչ:

Այս մասին ապրիլի 9-ին, հրաժարական ներկայացնելուց հետո մանրամասնեց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ հայտնի չէ, թե ում տված հարցազրույցում: «Այո, անդրադարձել ենք նաև վարչապետի թեկնածուի վերաբերյալ հարցին, խոսել ենք Սահմանադրության, կառավարման նոր համակարգի մասին: Հաշվի առնելով վերջին ժամանակահատվածում ներկայիս կառավարման կոնֆիգուրացիայով արձանագրված հաջողությունները՝ որոշել ենք մեր կուսակցական գործընկերներին առաջարկել այս ժամանակահատվածում ներկայիս կառավարման կոնֆիգուրացիան պահպանել, այսինքն, որպես առաջին դեմք ներկայացնել Սերժ Սարգսյանի թեկնածությունը»,- հայտնեց Կարեն Կարապետյանը։

Նրա այս հայտարարությունը զարմանալի էր: Ինչո՞ւ: Գաղտնիք չէր, որ Սերժ Սարգսյանը հավակնում է ՀՀ վարչապետի պաշտոնին: Բայց զարմանալին դեպքերի այսօրինակ զարգացումն էր: Մինչ այս, ոչ շարքային ՀՀԿ-ականները, կուսակցության գործադիր մարմնի անդամները, ասել է թե՝ կուսակցության մեջ որոշում կայացնողները, պարբերաբար պնդում էին, թե պետք է դիմեն Սերժ Սարգսյանին, խնդրեն, որ նա դառնա վարչապետ ու եթե հանկարծ չհամաձայնի, ՀՀԿ-ն, որպես կուսակցություն, Սերժ Սարգսյանին կպարտադրի դառնալ Հայաստանի վարչապետ: Ու Սերժ Սարգսյանը, որպես շարքային կուսակցական, պարտավոր է հետևել մայր կուսակցության հրամանին:

Կարեն Կարապետյանը, սակայն, բացեց խաղաքարտերը: Ապրիլի 7-ին, Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան հանդիպմանը որոշվել է այս ժամանակահատվածում ներկայիս կառավարման կոնֆիգուրացիան պահպանել, այսինքն՝ որպես առաջին դեմք ներկայացնել Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Ինքը՝ Սերժ Սարգսյանը, մարտի 19-ին տված հարցազրույցում չէր ժխտել, որ կարող է իշխող կոալիցիայում քննարկումների արդյունքում վարչապետի թեկնածությունը կանգ առնի իր անձի շուրջ: Այսօր, սակայն, պարզվում է հակառակը․ Սերժ Սարգսյանն ինքն է իր թեկնածությունը պարտադրում ՀՀԿ-ին: Ստացվում է՝ իշխող կուսակցությունում, ամենամարդաշատ ու ժողովրդականություն վայելող կուսակցությունում ամենակարևոր հարցերը լուծվում են միանձնյա:

Հարցը մնում է բաց, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանը շտապեց, ինչո՞ւ չսպասեց ՀՀԿ խոհրդի նիստին, որի արդյունքում Կարեն Կարապետյանի հայտարարածը կներկայացվեր որպես քվեարկության արդյունքում միաձայն ընդունված և Սերժ Սարգսյանին պարտադրված որոշում: Գուցե կար մտահոգություն, որ եթե հարցը հասնի գործադիր մարմնին, այլ թեկնածունե՞ր էլ կառաջադրվեն։

 

Սևակ Հակոբյան