Վարչապետին հրավիրում էին «դուելի», ինձ՝ «բոքս կպնելու». այդ մտածողությամբ եկել են ԱԺ. Հրաչյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
22.11.2026 | 14:29
Նոյեմբերի 22-ին Գորիսի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 14:13
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով․ սպասվում են անձրև և ուժեղ քամի
22.11.2026 | 13:32
Ուժեղ քամին վնասել է տանիքներ և արևային վահանակներ․ ահազանգեր՝ երկու մարզից
Բոլորը

Արդյո՞ք սադրանք է տեղի ունեցել իշխանական պատգամավորների նկատմամբ: Անդրադառնալով օրեր առաջ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի՝ իշխանական պատգամավորների և ընդդիմադիր պատգամավորների օգնականների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ այս հարցին՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը նշեց. «Ես արդեն ասել եմ, որ այդ քաղաքական ուժը վարչապետին հրավիրում էր «դուելի», մինչ այդ ինձ էին հրավիրում «ռինգում բոքս կպնելու»: Նրանք այդ մտածողությամբ են եկել Ազգային ժողով: Հետևաբար իրենց հրավիրած փորձագետները կամ օգնականներն էլ այդ նույն տրամաբանությամբ են եկել ԱԺ՝ ինչ-որ հաշիվներ մաքրելու «դուելի» կամ «բոքսի» միջոցով»:

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն էլ պատերազմից հետո հայտարարում էր, որ եկել է քաղաքացու վրեժի ժամանակը, Հակոբյանը նշեց. «Չե՞ք տեսնում տարբերությունը: Քաղաքացին կարող է վրեժ լուծել ընտրությունների, բայց ոչ բռնության միջոցով: Այդտեղ որևէ ուժի սպառնալիք չկա»:

Մանրամասները՝ տեսանյութում: