Factor.am-ի հրապարակումից ժամեր անց ձերբակալվել է Վարդենիսի քաղաքապետի թեկնածու Արամ Հարությունյանը

Լուրեր

02.03.2026 | 00:03
BFMTV. Ֆրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակիրը դուրս է եկել Միջերկրական ծով՝ Աբու Դաբիում ֆրանսիական բազայի վրա Իրանի հարձակումից հետո
01.03.2026 | 22:21
Դուբայի և Շարժայի հյուրանոցները դուրս են հանում զբոսաշրջիկներին. ԱՄՆ-ն դիվանագետներին տուն է ուղարկում, իսկ Բրիտանիան դիտարկում է քաղաքացիների տարհանման հարցը․ BBC
01.03.2026 | 21:42
Կենսաթոշակները կբարձրանան ոչ թե ժամանակ առ ժամանակ, այլ ավտոմատ կերպով՝ գնաճին զուգահեռ․ Փաշինյանի հայտարարությունն Իջևանում
01.03.2026 | 21:38
Հայաստանն առաջին ոսկե մեդալներն է նվաճել Երևանում ընթացող ԵԱ-ում
01.03.2026 | 21:22
Թրամփը պնդում է, որ Իրանի իշխանությունները ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու հարցում են ներկայացրել, և ինքը համաձայնել է
01.03.2026 | 21:04
ԱՄՆ բանակը հայտարարել է իրանական «Ջամարան» դասի էսկադրային ականակրի խորտակման մասին
01.03.2026 | 20:16
Իրանի դեմ իրականացվող «Էպիկական կատաղություն» գործողության շրջանակներում զոհվել է ԱՄՆ երեք զինծառայող
01.03.2026 | 19:26
Իրանական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ֆրանսիայի ռազմական բազային Աբու Դաբիում
01.03.2026 | 18:53
Իրանի նոր առաջնորդը կարող է ընտրվել 1-2 օրվա ընթացքում․ Արաղչի
01.03.2026 | 18:28
Բավրայի մաքսային անցման կետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
01.03.2026 | 18:05
ՀՀ ԱԳՆ-ն չեղարկված թռիչքների պատճառով ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիներին է դիմել
01.03.2026 | 17:49
ILNA-ն հայտարարել է Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի զոհվելու մասին, այնուհետև հերքել տեղեկությունը
01.03.2026 | 17:42
Իրանի նախագահը դիմել է ժողովրդին․ «Հակառակորդին կհասցնենք հուսահատության՝ ոչնչացնելով նրանց բազաներն ու հնարավորությունները»
01.03.2026 | 17:28
Բախվել են GAZel և KIA մակնիշների ավտոմեքենաները․ ՆԳՆ
01.03.2026 | 16:53
Իսրայելում Իրանի հրթիռային հարվածի հետևանքով զոհվել է 8 մարդ, վիրավորվել՝ 23-ը
Բոլորը

Քիչ առաջ ձերբակալվել է «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքի ղեկավար Արամ Հարությունյանը։ Այս մասին Factor.am-ին հայտնեց Քննչական կոմիտեի խոսնակ Վարդան Թադևոսյանը։

Ուշագրավ է, որ Հարությունյանին ձեբակալել են Factor.am-ի հրապարակումից ժամեր անց, որտեղ դատախազությունից պարզաբանում էինք խնդրել, թե ինչպես է հետախուզման մեջ գտնվող Արամ Հարությունայնը մասնակցել ՏԻՄ ընտրություններին։ Մեզ հայտնել էին, որ Հարությունյանին առնչվող դեպքի մասով նախաքննություն է ընթանում, ինչը իրավական առումով չէր խոչընդոտել ընտրական պրոցեսին Հարությունյանի մասնակցությանը։

Քննչական կոմիտեից մեզ ասացին, որ Արամ Հարությունյանի ձերբակալման պատճառը չարաշահումներն են։ ՔԿ խոսնակից հետաքրքվեցինք՝ ինչպե՞ս է ստացվել, որ այդ բացահայտումից միայն երեք տարի անց է հետախուզվող Հարությունյանը ձերբակալվում․ «Չի լինո՞ւմ, որ երեք տարվա վաղեմությամբ ձերբակալվում են»,- մեր հարցին ի պատասխան ասացին ՔԿ-ից։

«Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքը հայտարարություն է տարածել՝ ձերբակալման մեջ դիտավորություն տեսնելով։ Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է․

«Իշխանությունները փորձում են ձերբակալությունների միջոցով ստանալ ձայնային առավելություն: Քիչ առաջ այդ նպատակով ապօրինաբար ձերբակալել են «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանին»։

ՔԿ խոսնակ Վարդան Թադևոսյանին հարցրինք՝ այս ձերբակալման մեջ միտումնավորություն կա՞․

«Ես չեմ կարող Ձեզ ասել՝ միտումնավորություն կա, թե ոչ, չարաշահումները նոր են բացահայտվել, նոր էլ հրապարակվում են»։ ՔԿ խոսնակը, սակայն, չմտաբերեց, թե 2018 թվականին ինչ է եղել և ինչու է հետախուզում հայտարարվել Արամ Հարությունյանի նկատմամբ։

Հիշեցնենք, «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքը ընտրությունների՝ նախնական արդյունքներով ստացել է 2206 ձայն՝ միավորվելով 4993 քվե ստացած «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքի հետ։ Վարդենիսում ամենաշատ ձայներն ընտրողների կողմից ստացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ընտրական ցուցակը գլխավորում է գործող քաղաքապետ Արամ Մելքոնյանը։ Այս կուսակցության օգտին է քվեարկել 6162 քաղաքացի։ Մենք փորձեցինք պարզաբանում ստանալ նաև Արամ Մելքոնյանից, սակայն նա մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։ Հիշեցնենք նաև, որ Արամ Հարությունյանը 2017 թվականի նոյեմբերից մինչև 2018 թվականի դեկտեմբերը եղել է Վարդենիսի քաղաքապետը։ Մինչ այդ 2004 թվականի մարտի 26-ից մինչև 2017 թվականի նոյեմբերի 10-ը զբաղեցրել է Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային բաժնի պետի պաշտոնը։

Այս պահին Վարդենիսում, հաջակցություն Արամ Հարությունյանի, բողոքի ակցիա են իրականացնում։

 

Արփի Հակոբյան