Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Կատարի Հայր Էմիր Համադ բին Խալիֆա Ալ Թանիի հետ
Քաղաքականություն
09.12.2021 | 17:22Կատարի Պետություն աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Դոհայում հանդիպում է ունեցել Կատարի Հայր Էմիր Համադ բին Խալիֆա Ալ Թանիի հետ․ տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
Նախագահ Սարգսյանը և Հայր էմիրն անդրադարձել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարներին և տարածաշրջանային հարցերի: