Նունե Սարգսյանը Կատարի ազգային թանգարանի ղեկավարի հետ քննարկել է Հայաստանի գիտամշակութային հաստատությունների հետ համագործակցության հնարավորությունները

Լուրեր

11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
Բոլորը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Կատարի Պետություն աշխատանքային այցի շրջանակում նախագահի տիկինը՝ Նունե Սարգսյանն այցելել է Կատարի ազգային թանգարան (National Museum of Qatar): Նախագահի տիկնոջն ուղեկցել են Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը և Մատենադարանի գիտական քարտուղար Վահե Թորոսյանը․ տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Կատարի ազգային թանգարանի առաքելությունն է ներկայացնել Կատարի և նրա ժողովրդի զարգացման պատմությունն ու ավանդույթները: 11 տարբեր սրահներում նորարարական մոտեցումներով ու տպավորիչ լուծումներով ցուցադրված են Կատարի Պետության և ժողովրդի պատմությունը, մշակույթը, կենցաղն ու ազգային ավանդույթները։

Թանգարանի հավաքածուներում առկա է շուրջ 8000 ցուցանմուշ, այդ թվում՝ հնագիտական արտեֆակտներ, գործվածք, տարազներ, զարդեղեն, դեկորատիվ արվեստի նմուշներ, պատմական փաստաթղթեր: Հատուկ սրահներ են նվիրված երկրի բնաշխարհին ու կենդանական աշխարհին։

Տիկին Սարգսյանը Կատարի թանգարանների գործադիր տնօրեն Ահմադ Մուսա Ալ-Նամլայի ուղեկցությամբ շրջել է թանգարանում, ծանոթացել Կատարի պատմությունն ու զարգացումը ներկայացնող իրերին ու ցուցանմուշներին:

Շրջայցից հետո տիկին Սարգսյանը շնորհակալություն է հայտնել թանգարանի տնօրինությանը՝ հյուրընկալության, գեղեցիկ ու հետաքրքիր ցուցադրության համար և իր տպավորությունների մասին գրառում է կատարել թանգարանի պատվավոր հյուրերի գրքում։ Նա թանգարանի ղեկավարի հետ քննարկել է Հայաստանի գիտամշակութային հաստատությունների հետ համագործակցության հնարավորությունները, կարևորել փոխադարձ ցուցադրությունների կազմակերպումը: