Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ գլխավոր ռազմական տեսուչի, տեղակալի ու առաջին տեղակալի պաշտոնակատարներ են նշանակվել
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի որոշումներով Միքայել Հարությունյանը նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնակատար, Միքայել Արզումանյանը՝ գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնակատար, իսկ Գարգին Գաբրիելյանը՝ գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալի պաշտոնակատար:
Այս մասին տեղեկացնում է gov.am կայքը։