Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան չի ճանաչում ԵՄ որոշումները

Լուրեր

11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Բոլորը

Թուրքիայի նախագահ, երկրի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կատարից վերադառնալիս պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրադառնալով նաև Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի որոշումներին, գրում է Bianet-ը։

Հիշեցնենք, որ ԵԽ Նախարարների կոմիտեն նախորդ շաբաթ եռօրյա քննարկումների արդյունքում որոշել է վարույթ սկսել Թուրքիայի դեմ՝ իրավապաշտպան Օսման Քավալային և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախկին նախագահ Սելահեթթին Դեմիրթաշին անմիջապես ազատ արձակելու պահանջով մարդու իրավունքների խախտման վճիռը և ՄԻԵԴ-ի որոշումը չկատարելու համար։

Այս մասին հարցին ի պատասխան՝ Էրդողանն ասել է․ «Ես չեմ կարող մեկնաբանել դա։ Մենք չեն ճանաչում Եվրամիության որոշումները Քավալայի, Դեմիրթաշի և մյուսների մասով։ Սա շատ պարզ է։ Մենք ենթադրում ենք, որ «դրանք գոյություն չունեն»: Մեր աչքում դրանք անվավեր են: Մենք դա բացատրել ենք անընդհատ: Նրանք պետք է հասկանա՞ն, թե՞ ոչ։ Մենք ԵՄ որոշումները չենք ճանաչում մեր արդարադատության կայացրած որոշումներից վեր։ Նրանք կարող են անել այն, ինչ ճիշտ են գտնում»։

Նշենք, որ բարերար, իրավապաշտպան Օսման Քավալան կալանավորվել է 2017 թվականին Ստամբուլի Գեզի այգու ցույցերը կազմակերպելու մեղադրանքով։ Թուրքական դատարանը նրան արդարացրեց 2020 թվականի փետրվարին, սակայն 2016-ին ռազմական հեղաշրջման փորձի գործով, լրտեսության և սահմանադրական կարգը խախտելու համար, Քավալան կրկին ձերբակալվեց։ Նա աշխարհի տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների կողմից համարվում է քաղբանտարկյալ։ Ինքը՝ Քավալան իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում՝ դրանք քաղաքական որակելով։

Հավելենք, որ անցյալ ամիս էլ Թուրքիայում արևմտյան 10 երկրների դեսպաններ հայտարարություն էին տարածել՝ Քավալային ազատ արձակելու կոչով։

Էմմա Չոբանյան