«Բանավոր պայմանավորվածություններ չկան»․ «Դուք եք ասել, ուղարկե՞նք»․ Ռուստամյանի ու Փաշինյանի հարցուպատասխանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.04.2024 | 13:07
Ոստիկանները դժգոհ են․ պատճառը բնակվարձի փոխհատուցում չստանալն է
26.04.2024 | 13:02
Մեքենայի գույքահարկը եթե վճարեն դեկտեմբերին, համայնքների բյուջեների համար խնդիր է․ պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 12:54
ԱԺ ԿԳՄՍ, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
26.04.2024 | 12:53
Ապօրինի մուտք են գործել ՀՀ կառավարության թիվ 1 շենք․ 2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած 2 եղբայրներին մեղադրանք է առաջադրվել
26.04.2024 | 12:50
ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
26.04.2024 | 12:39
Բաբկեն Թունյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
26.04.2024 | 12:39
Պետք չէ քաղաքացուն ստիպել մեքենայի գույքահարկը ժամկետից շուտ վճարել․ պատգամավորները փոփոխություն են առաջարկում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 12:27
Ալիևն աշխատանքային այցով Բեռլինում է
26.04.2024 | 12:18
Ստարտափներն ավելի հեշտ կկարողանան ֆինանսական միջոցներ ներգրավել․ նախագծով պայմանագրի նոր ձև է առաջարկվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 12:06
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումներ Հաագայի դատարանում․ ՈՒՂԻՂ
26.04.2024 | 12:06
Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել, Տավուշում ականի պայթյունից զինվոր է վիրավորվել․ ԼՈՒՐԵՐ
26.04.2024 | 12:01
Ակնայի ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը պաշտոնապես փակվեց․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
26.04.2024 | 11:52
Ոստիկանությունը՝ Սևան-Երևան ճանապարհին մեքենաների ստուգման մասին
26.04.2024 | 11:44
Թբիլիսիում հերթական բողոքի ակցիան է տեղի ունեցել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 11:32
Երևանում և Դիլիջանում կանցկացվի «Խաչմերուկներ․ ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» 7-րդ միջազգային փառատոնը
Բոլորը

«Սահմանադրական ո՞ր լիազորությունների հիման վրա է կառավարությունը ձեռք բերում բանավոր պայմանավորվածություններ, որոնք մեզ համար հանգեցնում են կենսական զիջումների»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ նշելով նաև, որ գործող կառավարության օրոք բանակցային գործընթաց է ներմուծվել բանավոր պայմանավորություններ ձեռք բերելու և դրանք գաղտնի պահելու գործելաոճ:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ընդգծեց. «Մենք բանավոր պայմանավորվածություններ չենք իրագործել: Նարատիվը, որ կան գաղտնի բանավոր պայմանավորվածություններ, ավելի մեծ անհեթեթություն դժվար է պատկերացնել»:

Արմեն Ռուստամյանը զարմացավ․ «Իսկապես ինձ համար զարմանալի է։ Մենք տարբե՞ր աշխարհներում ենք ապրում։ Դուք ինքներդ եք հայտարարել, որ կան բանավոր պայմանավորվածություններ։ Ձեզ ուղարկե՞նք ձեր ասածը»։

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Ես մի անգամ հիշեցրել եմ, թե Մաշտոցը որտեղից է սկսել հայերեն գրավոր տեքստի ստեղծումը։ Նորից հիշեցնեմ՝ գնացեք նորից նայեք։ Ձեզ համար կարևորը ձեր հարցն է, ոչ թե այս ամբիոնից հնչող պատասխանը։

Որ աշխարհում եք ապրում, այդ աշխարհում էլ հարցրեք։ Ինձ հարց տվեցիք, ես կոնկրետ պատասխան տվեցի»։

Մանրամասները՝ տեսանյութում: